Տնօրինություն

 

Կարեն    Ռաֆիկի  Մովսիսյան:  Ծնվել  է  1973թ.ին  Հոկտեմբերյանի   շրջանի   Ձերժինսկու  անվան սովխոզում:1980թ.ին ընդունվել և1990թ.ին ավարտել է սովխոզի միջնակարգ դպրոցը:1990թ. ընդունվել է Վանաձորի  պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական  ֆակուլտետի պատմության և իրավունքի բաժինը: ՈՒսմանը զուգընթաց 1992 թվականից աշխատել է ծննդավայրի դպրոցում որպես պատմության և իրավունքի ուսուցիչ: 1995 թվականին ավարտել  է ինստիտուտը և 1997 թվականին   նշանակվել է դպրոցի տնօրեն:

 

 

 

 

Սամվել Իշխանի Արսենյան: Ծնվել է 1956թԱրմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում:Սովորել և ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1975թին ընդունվել է Ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը և 1979թին ավարտել է լրիվ դասընթացը: Նույն թվականին անցել է աշխատանքի Նաիրի սովխոզի միջնակարգ դպրոցում որպես գերմաներենի ուսուցիչ: 1982-84 ուս. տարիներին աշխատել է Հայկավանի և Բերքաշատի միջնակարգ դպրոցներում որպես գերմաներենի ուսուցիչ: 1984թ.ից Ձերժինսկու միջնակարգ դպրոցում նշանակվել է  որպես ուսումնական գծով փոխտնօրեն: 1992 թվականից  նույն դպրոցում` կազմակերպիչ: 2013 թվականի սեպտեմբերից  նշանակվել է ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ:

Արմեն Ռոբերտի Հովհաննիսյան: Ծնվել է  Հոկտեմբերյանի շրջանի Ձերժինսկու անվան սովխոզում: Սովորել և ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: Այնուհետև ընդունվել և ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետը: 2007թ-ից նշանակվել է աշխատանքի գյուղի դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

                                      





Яндекс.Метрика