«Հայկական կրթական միջավայրում» տեղադրվել է «Անվտանգ համացանց» ձեռնարկը 




Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցներ Վահե Երիցյանն ու Արտակ Հարությունյանը Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի շրջանակներում պատրաստել են «Անվտանգ համացանց» ուսումնական ձեռնարկը, որտեղ մանրամասն ներկայացվում են Համացանցում աշխատելու ընթացքում հնարավոր վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները, համացանցում վարվեցողության կանոնները և այլն։ Այն նախատեսված է հանրակրթական դպրոցի բարձր դասարանների աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների և ծնողների համար:

«Անվտանգ համացանց» ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղից։
Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно