Տաք սնունդ տարրական դասարանների աշակերտների համար

Դպրոցի ճաշարանը երկար տարիների դադարից հետո աշակերտներին տաք սնունդ է տրամադրում: Դպրոցի տնօրինության, աշակերտների և սրտացավ մի քանի ծնողների շնորհիվ ճաշարանը սկսեց մասնակցել ՀՊԾ տաք սնունդ ծրագրին:

 Առկա սուղ հնարավորությունների պայմաններում դպրոցի տնօրինությունը ստեղծեց անհրաժեշտ այն բոլոր միջոցները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ դպրոցում իրականացնել վերը նշված ծրագիրը: Բարձր դասարանների աշակերտները իմանալով, որ սնունդը նախատեսված է լինելու տարրական դասարանների աշակերտների համար, պատրաստակամ էին մասնակցել հասարակական կարգի այս կարևոր միջոցառմանը, պատրաստակամ էին իրենց ներդրումն ունենալ  կրտսեր ընկերների համար: Երեխաների  կողքին էին նաև մի քանի ծնողներ: Կարևոր ենք համարում  նշել նրանց անունները:

Սերոբյան Արմեն, Այվազյան Մհեր, Առաքելյան Սարգիս, Ղազարյան Հրաչյա, Ներսիսյան Աշոտ, Մովսիսյան Արտյոմ:

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно