Հայոց բանակի օրը դպրոցում

2015 թվականի հունվարի 28-ին  ձմեռային ցուրտ ու անգույն օրը եռագույնի վառ գույներով ներկվեց դպրոցի բակը: Հայ զինվորի հանդեպ ամենամեծ հարգանքն ու հայոց բանակի նկատմամբ անխախտ հավատի կանչ էին բերել: Անկեղծ խոսքեր հնչեցին, հուզված սրտերում տագնապն ու հպարտությունը թափ առան, խառնվեցին: Աշակերտները ձեռք ձեռքի տված կազմեցին մի մեծ շրջան ու շրջանի բոլորակի մեջ սկիզբ առավ միաբերան հնչող աղոթքը, մտավ յուրաքանչյուրի սիրտն ու գնաց դեպի Աստված:

  Տեր, պահպանիր հայ զինվորին նենգ թշնամու կույր գնդակից : Պահիր նրան սթափ ու ուժեղ, տար ուղիղ ճանապարհով:

Թույլ մի տուր, որ հայ մայրը կրկին սներ հագնի, որ եղիցի խաղաղություն: Ամեն:

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно