Շաբաթօրյակ

Սեպտեմբերի 8-ին դպրոցի աշակերտական համակազմը և ուսուցիչները մի շարք ծնողների հետ մասնակցեցին համամարզային շաբաթօրյակին և միջոցառման շրջանակում մաքրեցին դպրոցի շրջակայքը, դասասենյակները: 

 Դժվար աշխատանք էր սպասում մասնակիցներին, սակայն միասնական աշխատանքի դեմ ոչինչ դիմանալ չի կարող: Նախապես կազմված ծրագրի համապատասխան խմբերը ստացան իրենց տարածքները և սկսեցին մեծ ոգևորությամբ կատարել իրենց առաջ դրված խնդիրը: 150աշակերտներ նախատեսված ժամանակից շուտ ավարտեցին իրենց աշխատանքը: Մասնակիցները գոհ իրենց աշխատանքի արդյունքից շտապեցին վայելել իրենց հանգստյան օրը: 

Предыдущая запись

Սեպտեմբեր 2018
Яндекс.Метрика