Ամանորյա միջոցառում Այգեվանի դպրոցում

 Դեկտեմբերի 22-ին Այգեվանի դպրոցում ուրախ տրամադրությունը սահմաններ չուներ: Դպրոցի փոքրիկ դահլիճում մոտ 300 հոգի  հանդիսատես էր տեղավորվել` վստահ լինելով, որ ավանդությունը չի խախտվելու, և անմոռանալի րոպեներ են պարգևելու: Հանդիսատեսն  իր սպասելիքների մեջ չսխալվեց, հրաշալի պատրաստվածություն և կատարում, աննախադեպ ոգևորություն:                   Դասարանները մեկը մյուսի հետևից հիացմունք  պարգևեցին իրենց ամանորյա համարներով:                                                                                                 Միջոցառման ուրախ տրամադրությունը շարունակվեց դպրոցի բակում: Աշակերտական ակտիվ խմբերից մեկը ներկայացրեց իր գեղեցիկ պարը: Ավարտին տեղի ունեցավ հրավառություն: Ներկաները դժվարությամբ թողեցին գունազարդ լույսերով զարդարված դպրոցի բակը:

Նկարները կարող եք տեսնել հետևյալ հղումով

Ամանոր 2018

 

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно