Դասասենյակների ամանորյա ձևավորման մրցույթ

Ամանորի շունչը դեկտեմբերի 15-ին թևածում էր դպրոցում: Բոլոր դասարանները իրենց դասասենյակները վերածել էին ամանորյա հրաշքի: Այդ ամենը ստացվել էր դժվարությամբ: Օգնել էին  ծնողները, որոնք ամենայն պատրաստակամությամբ  մասնակցում այս հաճելի գործին:  Եկավ գնահատման պահը, որին բոլորը  սպասում էին սրտի թրթիռով: Հաղթող դասարանի անունը հայտնի կդառնա  դեկտեմբերի 22-ին՝ ամանորյա համադպրոցական միջոցառման օրը: Մեծ խանդավառություն ապրեցին աշակերտները, քանի որ իրենց համառ պատրաստակամ ջանքերի շնորհիվ մնացած նախատոնական օրերը  դասերը անցկացնելու են հեքիաթային միջավայրում:

 Դասասենյակների նկարները զետեղված են կայքի <<ԲԼՈԳ>>  և <<ՆԿԱՐՆԵՐ>> բաժիններում:

Яндекс.Метрика