Պարենի Համաշխարհային Ծրագիրը գործելու է նաև մեր դպրոցում

Բարեգործական հրաշալի ծրագիր է իրականացվում Հայաստանի Հանրապետության դպրոցներում : Ծրագրի շրջանակներում տաք սնունդ են ստանում տարրական դասարանների աշակերտները: Ծրագիրի իրականացման համար անհրաժեշտ է խոհանոցային պայմանների առկայություն և ծնողների համեստ մասնակցությունը:

  Մեր դպրոցում Ճաշարանային պայմաններն աբավարար են, իսկ խահանոցային տարրական միջոցները բացակայում են, չկա ջուր, կոյուղի: Այս պայմաններում մտածել տաք սնունդ մատուցելու մասին ամենաքիչը միամտություն կլինի: Սակայն դպրոցի տնօրինությունը որոշել է լուծել անլուծելի թվացող հիմնախնդիրը: Այսօր աշակերտները 5-6 ծնողների օգնությամբ(ծնողների անունները կարդացեք նյութի վերջում), դպրոցի տնօրեն Կ. Մովսիսյանի, տնօրենի տեղակալներ Ս. Արսենյանի, Ա. Հովհաննիսյանի, տնտեսվար՝ Է. Հովհաննիսյանի գործուն աջակցությամբ փորեցին 50 մետր ջրագիծ: Այսօր աշխատանքներն ընթացքի մեջ են. կառուցվում է կոյուղու փոսը, փոքրիկ պոմպակայան՝ ճաշարան ջուր մղելու համար: 

 

Яндекс.Метрика