Մայրության և գեղեցկության տոն

Կանանց միամսյակը սկսվեց դասարանական պատի թերթերով և շարունակվեց դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լ. Բարեյանի և աշակերտական խորհրդի պատրաստած գեղեցիկ միջոցառմամբ: Բեմում դարձյալ տոն էր, մայրերի տոնը: Երգում և արտասանում էին աշակերտները, և թվում էր հազար անգամ հնչած խոսքերը նոր էին ու զգացողությունը նորովի: Սրտառուչ խոսքը մտնում էր ամենքի սիրտն ու ալեկոծում հոգիները: Տխուր էր հանդիսատեսը, քանզի խոսվում էր սրբերից սրբագույնի՝ մոր մասին:

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно