Պարում է աշխարհը

Վերջապես եկավ սպասված օրը:  Բոլորի աչքերում անհանգստությունն ու հետաքրքրությունը միահյուսվել էին: Դասղեկներն ու աշակերտները հատուկ ոգևորությամբ էին պատրաստվել, որովհետև միջոցառումն աննախադեպ էր: Հյուրերի ներկայությունն էլ ավելի էր սրել լարվածությունը:                                   ...ՈՒ սկսվեց հրաշքը: Պարում էին աշխարհի ժողովուրդները Այգեվանի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցի փոքրիկ բեմում: Հիացած էին բոլորը: ՈՒսուցիչները չէին ծանաչում իրենց իսկ աշակերտներին: Բոլորի աչքերում կատարելության ձգտման կրակի բոցեր էին:                                            Տպավորությունը ցնցող էր, զգացմունքներն՝ անբացատրելի:

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно