Հանուն արժանապատվության

Դպրոցի միջոցառումները միշտ էլ աչքի են ընկել հայրենասիրական շեշտադրությամբ: Սակայն բանակի 25 ամյակին նվիրված միջոցառումն առանձնահատուկ ոգևորություն էր առաջացրել և՛ աշակերտների, և՛ ուսուցիչների մեջ: Միջոցառումը կազմակերպել պատմության ուսուցչուհի Ա. Ասատրյանը:  Հայրենասիրական խոսքն ու երգը այնպիսի ոգևորությամբ էին արտասանվում, որ մի պահ իսկապես հավատում էիր, որ այդ խոսքը սահմանին կանգնած զինվորին է հասնում՝ ջերմացնելով նրան այս աննահանջ ձմռան ցրտում: Դահլիճում նստած ուսուցիչների հպարտությունը կրկնակի էր: Ապրիլյան քառօրյայի մասնակիցների մեջ նրանց աշակերտներն էին և նորակոչիկների շարքերում նրանց կրտսեր ընկերները  նույնպես քաջ էին ու վճռական:

 

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно