Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ

Հունվարի 26-ին դպրոցի 3-րդ դասարանում դասղեկի բաց դաս էր: Դասի թեման Հայոց բանակն էր, հայոց քաջ զինվորը: Դասը զրույց էր մեր պատմության հին ու նոր հերոսական էջերի մասին,  ձոն՝ նվիրված հաղթանակած մեր հերոս տղերքին:  Աշակերտները ոգևորված էին, և քաջության կայծեր կային նրանց աչքերում: Նրանց երգն ու խոսքը հուզեց բոլորին: Դասին ներկա էր նաև մահապարտ Երվանդ Հարթենյանը: Եկել էր ամենակրտսեր սերնդի խոսքը լսելու, իր զավակի մեջ  նվիրման ու քաջության հարազատ ծիլը տեսնելու: Գոհ ու հպարտ էին բոլորը: Այո, հերոսները  հերոս սերունդ են ունենում:   Դասվար Լ. Եդիգարյանի դասը ծառայեց նպատակին. այն հայրենաճանաչման ամենակարևոր քայլերից մեկն էր, որոնց շնորհիվ ձևավորվում է ազգային հոգեկերտվածքով քաջ ու պատրաստակամ վաղվա հերոսը: 

Предыдущая запись

Շնորհավոր Նոր տարի

Следующая запись

Հանուն արժանապատվության
Яндекс.Метрика