Շնորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ

Ամեն տարի ուսուցչի տոնը Այգեվանի դպրոցում յուրօրինակ խորհրդավորությամբ է նշվում: Այդ օրը ևս մեկ անգամ նշանավորվում է  ուսուցչի անձնուրաց ու նվիրական  գործի կարևորությունը դպրոցի գրական խմբակի աշակերտների և խմբակի ղեկավար՝ Ա. Մանուկյանի կազմակերպած միջոցառման շնորհապարտ պայծառությամբ:

 Միջոցառման ընթացքում հնչեցին երախտիքի խոսքեր, երգեր: Պարային գեղեցիկ կատարումը նույնպես երեխաները նվիրեցին ուսուցիչներին: Միջոցառման վերջում դպրոցի հյուրը՝ ժողովրդական երգիչ Սմբատ Խալաթյանը շնորհավորեց դպրոցի կոլեկտիվին և, ողջունեց՝ նվիրելով իր գեղեցիկ կատարումը:

 Բոլորի աչքերում գնահատված լինելու  երջանիկ շող կար, որ ջերմորեն ամփոփված էր բոլոր ձեռքի մեկական վարդերի թերթիկներում: 

Предыдущая запись

Ոսկե աշուն 2016

Следующая запись

Շաբաթօրյակ
Яндекс.Метрика