Քննությունների հետքերով

2016 թվականի հունիսի 1-ից սկսվեցին ավարտական պետական քննությունները: 4-րդ., 9-րդ. և 12-րդ. դասարանների աշակերտները ընդունված կարգի համաձայն ատեստավորման դժվարագին խնդիր պետք է լուծեին:

 Փորձությունը բավականին սահուն անցան 4-րդ դասարանցիները, և բոլորը ստացան բավարար գնահատականներ :  Առաջադիմությունը քննական առարկաներից կազմեց 100%, որակը՝ 65%: Իրենց գերազանցությունը պաշտպանեցին  դասարանի աշակերտների  20  %-ը:

 9-րդ դասարանի աշակերտները հիմնական ընդհանուր կրթության վկայակականներ ստացան՝ ավարտական քննությունները  դրական գնահատականեր ստանալով: Դասարանում սովորող 6 աշակերտների քննական առարկաների մասով առաջադիմությունը կազմեց 100 %, իսկ որակը 10 %: Դասարանում  գերազանցիկ աշակերտներ չկան:

 12-րդ դասարանի աշակերտները ոչ բոլորը առաջին փորձից հաղթահարեցին քննական փորձությունը: Դասարանի 5 աշակերտներ  բնագիտության քննությունից  ստացան անբավարար գնահատականներ: Հանձնեցին վերաքննություններ  հուլիսի 8-ին և ստացան միջնակարգ կրթության ատեստատներ: Դասարանի առաջադիմությունը քննական մասով կազմեց      %, իսկ որակը՝ 39 %:

Предыдущая запись

Վերջին զանգ
Яндекс.Метрика