Շաբաթօրյակ

2015 թվականի ապրիլի 22-ին դպրոցում իրականացվեց համադպրոցական շաբաթօրյակ: Միջոցառմանը մասնակցեցին 5-րդ դասարանից սկսած: Մեծ է դպրոցի տարածքը: Ժամանակի ամենակարող ուժով քայքայվել է ասֆալտը, և մոլախոտը առիթն օգտագործելով գրոհել է ամենուր: Դժվար է խնդիրը աշակերտների, սակայն համառ կամքը, սեփական տարածքի բարեկեցիկ տեսքի հեռանկարը հեռացնում է նահանջի տրամադրությունները, և երկու ժամ տևող աշխատանքից հետո բոլորովին այլ պատկեր բացվում բոլորի համար: Գոհ են բոլորը, օրվա խնդիրը՝ լուծված:

Яндекс.Метрика