Միջոցառում նվիրված բանակի օրվան

Հպարտ ենք ու վստահ: Մեր բանակն ուժեղ է և զգաստ: 2016թ. հունվարի 29-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայոց հաղթական բանակին: Միջոցառմանը մասնակցում էին հիմնականում բարձր դասարանների աշակերտները, և նրանք, ովքեր այս տարի արդեն պետք է համալրեն մեր խիզախ պաշտպանների շարքերը: 

 Աշակերտների խոսքը վստահ էր, ոգևորությունն՝ իրական, պարտականությունն ու պատասխանատվությունը՝ գիտակցված: Ներկաների  հուզմունքը համընդհանուր էր, վստահությունը նոր սերունդի նկատմամբ լիարժեք էր և հպարտագին:

 Աշակերտների խոսքն ու երգը հնչեց  հայրենի պատմության  փորձազեն համոզմունքով՝ ապացուցելով և հաստատելով ինքնիշխանության ամենաթանկ արժեքը:

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно