Ձմեռվա հրաշքը

Դեկտեմբերի 27-ին դպրոցում տեղի ունեցան ,,Դիմակահանդես,, ավագ դասարանների աշակերտների  և ,,Ամանորյա հանդես,, տարրական դասարանների  աշակերտների մասնակցությամբ:

 Դիմակահանդեսը պատրաստել էին իրենք՝ աշակերտները՝ իրենց պատկերացումների, կարողությունների սահմաններում, քանի որ իրենք էին այդպես ցանկացել, վստահ լինելով, որ պատկերացնում են իրենց անելիքը:

  Այո, աշակերտների վստահությունը ուներ անհրաժեշտ հիմքերը, նրանք շատ լավ էին պատրաստվել: Ինքնուրույն ու յուրահատուկ մտածողությամբ ազատորեն գրել էին միջոցառման սցենարը, որն էլ հմտորեն կյանքի կոչեցին՝ իրենց դպրոցական կենսագրության մեջ հրաշալի էջեր լրացնելով: Միջոցառումն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում:

 ՈՒրախություն և ցնծություն էր տիրում դպրոցի հանդիսությունների դահլիճում: ՈՒրախ Ամանորյա շունչը թևածում էր՝ ջերմ սպասումների ծնունդ տալով: Ներկա էին զմայլագին տրամադրություններին հայտնի հեքիաթային հերոսները, Ձյունանուշն ու Ձմեռ Պապը: Օրվա խորհրդի երեխաների ամենասիրելի պահը հասավ, և բաժանվեցին Ամանորյա նվերները:

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно