Ապրիլ 24

  Ավանդույթի ուժով և հայի միլիոնուկես անմեղ զոհերի արդար պահանջով ապրիլի 24-ին Այգեվանի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցի աշակերտները և ողջ կոլեկտիվը գյուղի կենտրոնից շարժվեց դեպի դպրոց, որտեղ կանգնած է խաչքար՝ ի հիշատակ անմեղ զոհերի:                                                       Երթը ոգեկոչման յուրօրինակ ձև է, հիշողության վառ ապացույց: Տեսնել է պետք , թե ինչպիսի երկյուղածությամբ են վառվում այդ մոմերը, և հավատում ես, որ իսկապես այդ մոմերի լույսերը լուսավորում են անմեղ զոհերի հոգիները և ասում աշխարհին, որ հայը երբեք չի մոռանում իր պահանջը աշխարհից, ու փոքրիկ մի գյուղում վառվող  փոքրիկ մոմերը պիտի այրեն աշխարհի կույր աչքերը, եթե նրանք չտեսնեն անարդարությունը:

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно