Հրաժեշտ այբբենարանին

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ,,Հրաժեշտ այբբենարանին,, միջոցառումը: Միջոցառումը հետաքրքիր էր և բովանդակալից: Աշակերտները ցույց տվեցին իրենց գիտելիքները, Անգետիկի նկատմամբ հաղթանակ տարան իրենց երգով և պարով և խելացի դատողություններով: Դասվար Լ.  Եդիգարյանը իր խոսքում նշեց, որ հայ դպրոցն ու հայ գիրը եղել և շարունակում են մնալ հայապահպանության կարևոր գործոն, և միայն գիտության ուժով հնարավոր է հաղթել խավար ու մութ մտածողությանը:

 Եվս մի սերունդ Այգեվան գյուղում դարձավ տառաճանաչ ու հպարտորեն նշեց այդ իրադարձությունը:

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно