Ֆիզկուլտուրայի օր

Մայիսի 15-ին տեղի ունեցավ ,,ֆիզկուլտուրայի օր,, միջոցառումը:

Եղանակային պայմանները ծրագրի որոշ փոփոխությունների պատճառ դարձան: Նախատեսված վազք 60 մետր մարզաձևը տեղի չունեցավ: Փոխարենը թեժ մրցասպարեզ բացվեց ֆուտբոլ մարզաձևի սիրահարների համար: Սկզբում մրցեցին  4-րդ և 5-րդ դասարանի թիմերը: Մեծ դժվարությամբ հաղթանակի հասան 5-րդ դասարանի թիմը, ի դեպ հոկտեմբերին հաղթանակ էին տարել 4-րդ դասարանի ֆուտբոլիստները: Հետաքրքիր անցավ նաև 6-րդ և 7-րդ դասարանների թիմերի պայքարը: Շատերը հաղթանակի նախապատվությունը տալիս էին 6-րդ դասարանի թիմին, սակայն 7-րդ դասարանի թիմն ավելի նպատակասլաց էր և կազմակերպված. հաղթեց 7-րդ դասարանը: Այնուհետև մրցեցին 10-րդ և 11-րդ դասարանի թիմերը: Հաղթեց 11-րդ դասարանի թիմը: Մրցաշարը ավարտվեց երկու  հավաքական թիմերի պայքարով:

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно