Ճանաչողության նոր եզրեր: Գրիգոր Զոհրապ

Մայիսի 11-ին Արմավիրի մարզի Այգեվան գյուղի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցը հյուրընկալել էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, Երևանի «Գլաձոր» համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Գևորգյանին: 
Հարգարժան բանախոսը հանդես եկավ «Գրիգոր Զոհրապի կենսափիլիսոփայությունը» թեմայով դասախոսությամբ: 

Թեման պատահական չէր ընտրված, քանի որ Զոհրապը մեկն էր միլիոն և կես հայերից, ովքեր վայրագաբար հոշոտվեցին թուրքական հայաջինջ քաղաքականության հետևանքով: 

Հանդիպումն անցավ ջերմ և հաճելի մթնոլորտում: ԵՎ՛ ուսուցիչները, և՛ աշակերտները, և՛ հյուրը տպավորված էին և հոգեպես բավարարված: Դպրոցի գրադրանավար Արմիկ Աղախանյանի նախաձեռնությամբ կազմակերպված այս հանդիպումը հերթականն էր և դպրոցի բարի ու ուսումնառատ ավանդույթների շարունակությունը: Այգեվանի դպրոցում  ևս մեկ անգամ հաստատվեց այն ճշմարտությունը, որ մարդը կենդանի է ,,ոչ միայն հացիվ,,: Հոգևոր սնունդը դաստիարակության ամենակարևոր կետն է այս դպրոցում և շարունակում է մնալ շնորհիվ այն ուսուցիչների, ովքեր  գիտեն ու ընկալում են դրա անհրաժեշտությունն ու անվիճելիության փաստը:

Предыдущая запись

Հիշում ենք և պահանջում

Следующая запись

Ֆիզկուլտուրայի օր
Яндекс.Метрика