Նամակ հայոց զինվորին

 Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ սկիզբ դրվեց մի գեղեցիկ և կարևոր միջոցառման: Դպրոցների աշակերտությունը  սիրով ձեռնամուխ եղավ այդ հայրենասիրական գործին, դրանց թվում էր բնականաբար և մեր դպրոցը: Նամակներ գրվեցին ոչ միայն բանակում ծառայող մեր շրջանավարտներին,այլև նամակների մի մեծ փաթեթ ուղարկվեց մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը կրող զինվորական ուսումնական կենտրոն: Աշակերտների խոսքը սրտաբուխ էր, անկեղծ և գիտակցված:

   Սիրելի  ընկեր, եղբայր, շնորհավոր տոնդ: Գիտեմ, որ քաջ ես, խելացի ես ու հասատատակամ: Փորձում եմ պատկերացնել , թե որքան դժվար է հեռու գտնվել ծնողներից, հարազատներից, սիրող մարդկանցից, որոնց ներկայությունը երևի կյանքի իմաստն է, որ կա: 

  Ես գիտեմ, որ դու հաղթահարել ես այդ դժվարությունները: Հեռավոր մեր ու թշնամու կռիվն հասկացող լուռ ու համր բարձունքներում ամռան տապի, ձմռան ցրտի, անլուսին գիշերներում հաղթանակա՛ծ իմ եղբայր:

  Գիտեմ, եթե ոչ բարձրաձայն, բայց հաճախ մտքով թռել ես տուն ծանոթ երգի հերոսի նման:

  Գիտեմ, հայրենիքի նկատմամբ սերը, պարտքի զգացումն օվկիանոսի նման ալիքվում է հոգումդ, քանզի մեր հոգու սպիները շատ են, թշնամու պատասխանը՝ չտրված:

  Գիտեմ, որ սթափ ես, ուժեղ ու անվախ, սակայն խնդրում եմ, ուշադիր եղիր, բյուր անգամ սթափ: Նենգ է թշնամին: Մեր պատմությունն է մեզ պատմում անվերջանալի խորհուրդներով: Նրանք հարձակվում են բորենու պես, եթե անհամեմատելի  թվային գերակշռություն ունեն, կամ գալիս են գաղտագողի՝ թալանչի ավազակների պես: Հայրս ասում է, որ հերոսանալու համար պետք է, որ կռիվդ ազնիվ ու արդար լինի: Նրանք հերոսներ չունեն և չեն կարող ունենալ:

 Մենք քեզ սպասում ենք, երբ գաս, քեֆ ենք անելու ու հարսանիք: Իսկ այդժամ ես կգնամ հանուն ձեզ ու հայրենիքի:

          Քո կրտսեր եղբայր    9-րդ դասարանի աշակերտ՝  Մովսիսյան Ռաֆայել

Предыдущая запись

Հայոց բանակի օրը դպրոցում

Следующая запись

Яндекс.Метрика