Ամանորյա հանդես և դիմակահանդես

2014 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ անանորյա հանդես և դիմակահանդես: Դպրոցում ամանորյա շունչը զգացվում էր տոնական տեսք ստացած միջանցքներից, դասարաններից: Հետաքրքրիր իրարանցումն հուշում էր, որ նախապատրաստվում է երեխաների համար ամենասպասված միջոցառումը՝ Ամանորի հանդեսը: Սպասելիքներով հարուստ էին և՛ ներկա ծնողները, և՛ իրենք՝ աշակերտները: Տարրական դասարանների աշակերտները իրենց մեծ և լուսավոր սրահում սկսեցին Ամանորին նվիրված իրենց հույզերի ու երազների հեքիաթը: 

Նույն օրը բարձր դասարանի աշակերտները արդեն երեկոյան սկսեցին դիմակահանդեսը: Աշակերտներն իրենք էին օրվա հանդեսի սցենարի հեղինակները և ընթացքը ցույց տվեց, որ նրանց այդ դժվարին գործում վստահողները չէին սխալվել: Ուրախ էին բոլորը և ցնծում էին ամանորյա գույների խորհուրդներով:

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно