Սեպտեմբերի 21-ը դպրոցում

Հիշենք, որ 1991թսեպտեմբերի 21-ին Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%ը կողմ քվեարկեցԵրկու օր անց հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախինքնիշխան  հանրապետություն։ Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:

 Դպրոցում 2016 թվականի սեպտեմբերի 20-ին տոն էր: Դպրոցի բարձր դասարանների աշակերտները դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Ասատրյանի գլխավորությամբ ապահովեցին անկախության օրվա հերթական տոնական իմաստավորումն ու հրաշալի տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Նրանց խոսքը հարուստ էր պատմական կարևոր մեջբերումներով, երգերը՝ հաղթական հույզերով:

 Միջոցառումը  գունավորվեց նաև մայիսին կայացած ֆիզկուլտուրայի միասնական օրվա հաղթողների պարգևատորումներով և հմուտ ձեռքեր խմբակի ակտիվ անդամներին նվերների հանձնման արարողությամբ: 

Предыдущая запись

Գիտելիքի օր

Следующая запись

Ոսկե աշուն 2016
Яндекс.Метрика