Ոսկե աշուն 2016

Աշնան գույները լցվել էին Այգեվանի Միջնակարգ դպրոց: Աշնանային եռուզեռը դպրոցի բակ էր լցրել միրգ ու բանջարեղեն, հաց ու գաթա, ու գոհության մի օրհնություն ծածուկ կախվել էր օդում ու ձգվում էր երկինք՝ դեպի Աստված: Այո, տարին առատ չէր, բայց մեծ է հայ գյուղացու սիրտը, և այսօր՝ գյուղացիական աշխատավորի օրը հենց պիտի լիներ այս միջոցառումը, որը կարծես ի մի է բերում տարին: Բոլոր դասարանները հրաշալի էին պատրաստվել թե՛ առաջին, թե՛ երկրորդ մասին: 

Պայծառ մի աշուն էր նստել դպրոցի բակում, և ամենքն այդ պայծառությունից  մի պատառ տարան իրենց սրտում:

                                           Նկարները դիտեք  ,,նկարներ,,  բաժնում:

Предыдущая запись

Սեպտեմբերի 21-ը դպրոցում
Яндекс.Метрика