2014 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցավ խաչքարի բացումը և ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը:

2014 թվականի ապրիլի սկզբին դպրոցի տնօրինությունը ձեռնամուխ եղավ մի շնորհապարտ գործի իրականացման, որն էր դպրոցի փոքրիկ պուրակում հայոց անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը: Ոգևորությունը մեծ էր մանկավարժների և աշակերտների շրջանում, որոնք էլ հանդես եկան համապատասխան ներդրումներով: Օգնության ձեռք մեկնեց նաև Արմավիրի մարզում գործող ,,Մշակութային հիմնադրամը,,: Ապրիլի 22-ին կանգնեցվեց խաչքարը, որի հեղինակը քանդակագործ Կամո Վարդանյանն է: 

     2014 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցավ խաչքարի բացումը և ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը: Տեր Սարգիս քահանա Խլղաթյանը օրհնեց հուշակոթողը, իսկ երեկոյան տեղի ունեցավ մոմավառություն:

Яндекс.Метрика