Главная Նորություններ

Նորություններ

 2012 ՄԻԱՍՆԱԿԱՆ և ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

 

 

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2011-2012 ուստարվա շրջանավարտների ՙՀայոց լեզու և հայ գրականություն՚, ՙՄաթեմատիկա՚, ՙՀայոց պատմություն՚, ՙԸնդհանուր պատմություն՚, ՙՔիմիա՚, ՙՖիզիկա՚, ՙՕտար լեզու՚ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), ՙԱշխարհագրություն՚, ՙԿենսաբանություն՚ առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (2012 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:
Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:

 

2011-2012 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

 

Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`

 
  • 3x4 չափի լուսանկար,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • ՙՎՏԲ Հայաստան բանկ՚-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341  հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու  համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը  կցել դիմում-հայտին:
 

 Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները`

 
  •   պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  •   1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  •   ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  •   առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
 

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

 

Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2012 թվականի մարտի 15-ն է:

 

 ՙԳնահատման և թեստավորման կենտրոն՚ պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

Նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար ՙՀայոց լեզու և հայ գրականություն՚, ՙՄաթեմատիկա՚, ՙՀայոց պատմություն՚, ՙՌուսաց լեզու՚, ՙԸնդհանուր պատմություն՚, ՙՔիմիա՚, ՙՖիզիկա՚, ՙՕտար լեզու՚ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), ՙԱշխարհագրություն՚, ՙԿենսաբանություն՚ առարկաներից հանձնելու են միասնական և (կամ) կենտրոնացված քննություններ, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2012/2013 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ


Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2012/2013 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է: 


1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2012/2013 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:





Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно