Դպրոցի պատմությունը

             ԱՅԳԵՎԱՆԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ           ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

 

Դպրոցը հիմնադրվել է 1951 թվականին  որպես  յոթնամյա  դպրոց:  Դպրոցի առաջին շենքը գտնվել է գյուղի կենտրոնում, այն ուներ ընդամենը մի քանի դասասենյակ, սակայն արդեն 1961 թվականին դպրոցի համար կառուցվում է նոր շենք և դպրոցը դառնում է ութնամյա:

1968 թվականին դպրոցը դառնում է միջնակարգ :Տարիների ընթացքում  5-6 տասնյակ կազմող աշակերտների թիվը տասնապատկվում է,  70-ական թվականների սկզբին  հասնելով 750-ի: 1976 թվականին շահագործման է հանձվում դպրոցի  նոր շենքը, իսկ հին  շենքը գործում է որպես երաժշտական դպրոց:

Դպրոցը 2003թվականին անվանակոչվում է քերթողահայր Մովսես Խորենացու անունով: Դպրոցի առաջին տնօրեն Կորյուն Պետրոսյանը  աշխատել է  մեծագույն նվիրումով  և աշխատանքի պատասխանատվության մեծ գիտակցումով, ինչի մասին խոսում են նրա տված խիստ հրամանները:  Դպրոցի առաջին ուսուցիչներն են եղել Մարիա Գրիգորեվնան, Գևորգ Խաչատրյանը, Նինել Սարգսյանը, Վարազդատ Ղազարյանը, Միշիկ Կարապետյանը, Մարիա  Միսլիցկայան:

Այնուհետև ուսուցչական համակազմը hամալրվել է  նոր աշխատողներով: Նորաստեղծ դպրոցին իրենց ավանդն են բերել Սարգիս Վարդանjանը,  Սաշիկ Սուքիասյանը, Ելենա Սառիկյանը, Հասմիկ Ղազարյանը, Գուրգեն Քոչարյանը, Գևորգ Վրթանեսյանը, Արաքսյա  Ալեքսանյանը, Գոհար Հարությունյանը, Անյա Սուքոյանը, Երանուհի Էլոյանը, Մարո Բաբումյանը, Լևոն Փիրլազադյանը, Արաքսյա Երզնկյանը, Քյարամ Մելքոնյանը, Արեգնազ Անդրեասյանը, Զոյա Նեմելովան, Վարդիթեր Շմավոնյանը, Խաչիկ Գրիգորյանը, Ֆրիդա Սողամոնյանը, Վարազդատ Հարությունյանը,  Ռիմա Հարությունյանը, Կիրով ՈՒռուտյանը, Վլադիմիր Մովսիսյանը, Ագիտ Շամոյանը, Արուս Միրզոյանը, Հասմիկ Նավասարդյանը, Արարատ Հովհաննիսյանը, Զինաիդա Դանիելյանը, Քնարիկ Սմբատյանը, Մնացական Հովհաննիսյանը, Սերոբ Եղիազարյանը,   Էլվիրա  Սեդրակյանը,   Գեղեցիկ Մովսիսյանը,  Մարիամ  Մարտիրոսյանը, 

Բենիկ Մաղաքյանը, Օկտա Զաքարյանը, Սերյոժա Սարգսյանը, Ռուբեն Հովհաննիսյանը, Ժորա Սարգսյանը, Սվետլաննա Ստեփանյանը, Ստյոպա Բարեյանը, Լիդա Բարեղամյանը,  Հակոբ Էքիզյանը, Միհրան Թամոյանը, Օլյա Սարգսյանը, Մարգարիտ  Թովմասյանը,  Ելենա Վորոնինան, Զարուհի Ներսիսյանը, Ռեբեկա Քեշիշյանը, Էմմա Մարությանը, Ռաֆիկ Մովսիսյանը, Կարապետ Ղազարյանը, Հայկ Մելիքյանը,Կարապետ Մահտեսյանը, Պավլինա Ֆեդչենկոն, Հրաքվել Մահտեսյանը, Քնքուշ Սողոմոնյանը, Քաղցրիկ Հարությունյանը,  Սիրվարդ Ասոյանը,  Դարչին Աղախանյանը, Մարգարիտ Մալքչյանը, Լևոն Ասլանյանը,  Արուս Խուրշուդյանը, Նաթելլա Հակոբյանը, Ալբերտ Մովսիսյանը, Սվետլաննա Ազիզյանը,  Ալվարդ Զաքարյանը, Կարինե Կարապետյանը, Ալբերտ Աղախանյանը, Արմենակ Ավակիմովը, Թամար Կոստանյանը,  Սվետլաննա Մանուկյանը, Էդիկ Հարությունյանը, Նվարդ Համբարձումյանը, Գայանե Հովհաննիսյանը,  Լիա Գալստյանը, Գուրգեն Գրիգորյանը, Արամ Աղախանյանը, Անուշավան Միրզոյանը, Սվետլաննա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, Հովիկ Սարգսյանը, Սամվել Արսենյանը, Գայանե Կիրակոսյանը, Մելանյա Սարգսյանը, Հերմինե  Ստեփանյանը, Աիդա Պողիկյանը, Գևորգ Ղազարյանը, Հայկանուշ Վարդանյանը, Արա Մամյանը, Մարիետա Վարդանյանը, Սուսաննա Մաթևոսյանը, Գևորգ Վարդանյանը,   Աննա Գրիգորյանը, Մարգարիտ Աղաբեկյանը, Սիլվա Մանուկյանը, Գայանե Էքիզյանը, Աիդա Ահարոնյանը, Գենյա Կարապետյանը, Կիմա Պապիկյանը, Արմեն Բաղդասարյանը, Ալեքսան  Խուդոյանը:

   Մի շարք  ուսուցիչներ մինչև վաստակած հանգստի անցնելն իրենց նվիրական աշխատանքի շնորհիվ  ավանդաստեղծ կենսագրություն են կերտել և օրինակ դարձել նոր սերնդի ուսուցիչների համար:  Նրանք են  Լևոն Փիրլազադյանը, Արուս Միրզոյանը, Վարդիթեր Շմավոնյանը, Օկտա Զաքարյանը, Հասմիկ Նավասարդյանը,  Էմմա Մարությանը, Ստյոպա Բարեյանը, Լիդա Բարեղամյանը, Զինաիդա Դանիելյանը, Ռաֆիկ Մովսիսյանը, Սվետլաննա Ստեփանյանը, Սիրվարդ Ասոյանը, Անահիտ Քոչարյանը:

  

Դպրոցի Հիմնադրումից մինչ օրս  կրթօջախը ղեկավարել են

Պետրոսյան Կորյուն      1951-1957

Ղուկասյան Գրիշ            1957-1968

Վրթանեսյան Գևորգ      1968-1972

Փիրլազադյան Լևոն      1972-1984

Բարեյան Ստյոպա        1984-1992

Դանիելյան Զինաիդա   1992-1997

Մովսիսյան Կարեն        1997-

  Դպրոցը ունեցել է երկու ոսկե  մեդալակիր՝  Շողիկ Մնացի Վարժապետյանը և  Ռուբիկ Կիրովի  ՈՒռուտյանը:

                           

           Շողիկ Մնացի Վարժապետյան               Ռուբեն Կիրովի ՈՒռուտյան

Շրջանավարտներից շատերը մանկավարժական  և այլ կարևոր պաշտոններ են զբաղեցրել այլ հաստատություններում:

 Այսօր  դպրոցում  սովորում է  170   աշակերտ,  աշխատում են 22 ուսուցիչներ:  Դպրոցի տնօրենն է Կարեն Մովսիսյանը, տնօրենի տեղակալներն են՝ ուսումնական աշխատանքների գծով  Ս. Արսենյանը և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով  Ա. Հովհաննիսյանը, ուսուցիչներ Անահիտ Քոչարյանը, Հովիկ Սարգսյանը, Անահիտ Մինասյանը, Վարդուհի Պողոսյանը, Սիրանուշ Սմբատյանը,Նարինե Բարեյանը,  Արմինե Մովսիսյանը, Գայանե Մկրտչյանը, Լուսինե Սարգսյանը, Ելենա Աղախանյանը, Լեյլի Խուդոյանը, Լուսինե Մովսիսյանը, Նելլի Առաքելյանը, Ռիմա Արսենյանը, Կարինե Անդիկյանը, Լիանա Սմբատյանը, Արմեն Սարգսյանը, Անուշ Մանուկյանը, Ավետիք Հակոբյանը: Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչն է Լուսինե Բարեյանը: Հոգեբան Գեղեցիկ Մուրադյանը, սոց-մանկավարժ՝ Ծովինար Ստեփանյանը, ներառական խմբի դաստիարակ Սուսաննա Կարապետյանը:

Դպրոցի ներկայիս շենքը կառուցվել և շահագործման է հանձնվել 1976 թվականին, տաս տարի անց դպրոցի շենքը հիմնանորոգվել է, երկրորդ հիմնանորոգումը  իրականացվել է 2010 թվականին:

 2014 թվականին դպրոցի բակում կանգնեցվեց հայոց անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար:

 

 

 

 

Яндекс.Метрика