ԲԱՌԱՐԱՆ

Ա

ԱԳԱՐԱԿ- Գյուղական համայնքների հողային տարածություններից դուրս, առանձնացված հողամաս՝ տիրոջ տնտեսության և բնակության շինութ- յուններով հանդերձ:

ԱԳԵՆՏՈՒՐԱ- 1Գործակալություն: 2.Գործակալների կազմ:3.Լրտեսական ծառայություն:

ԱԳՐԵՍԻԱ- Միջազգային իրավունքի հասկացություն. մեկ կամ մի քանի  պետությունների կողմից մի պետության վրա զինված հարձակում, որի նպատակն է նրա տերիտորիայի գրավումը:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ- Տերության տնտեսական և քաղաքական ազդեցության տակ գտնվող կախյալ երկրի տերիտորիա:

ԱԼՅԱՆՍ- Ֆրանս., պետությունների միավորում, միջազգային կազմակերպութ յունների միավորում:

ԱԽԹԱՄԱՐ- Վանա լճի ամենամեծ կղզին, որի վրա գտնվում է Սբ Խաչ եկեղեցին, որը կառուցել Է Գագիկ Ա Արծրունի թագավորը:

ԱՄԻՐԱ- արաբ.,  անվանում, որը արաբական խալիֆայության մեջ տրվում էր նահանգների կառավարիչներին և զորահրամանատարներին:

ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ- արաբ. Վրաստանում զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոն, որ ստեղծել է Դավիթ Շինարար թագավորը:

ԱՄՆԻՍՏԻԱ- հուն. դատարանի կողմից ազատազրկված անձանց քրեական պատժից մասնակի կամ լրիվ ազատելը, պատիժը մեղմացնելը կամ վերացնելը:

ԱՅՐՈՒՁԻ- հայերեն. Հայկական հեծելազորը Հին և Միջին դարերում:

ԱՆԱՐԽԻԱ- հուն. Անիշխանություն, կամայականություն, քմահաճություն, կարգ ու կանոնի անտեսում:

ԱՆԵՔՍԻԱ- որևէ պետության ամբողջ տերիտորիայի կամ նրա մի մասի զավթում, բռնի միացում:

ԱՆԼԵԳԱԼ- Օրենքով չթույլատրված, անօրինական, գաղտնի, ընդհատակյա:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ- ՄԱԿ-ի մշտական գործող ղեկավար քաղաքական մարմին: Պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար: Բաղկացած է հինգ մշտական և 10 ոչ մշտական անդամներից: Մշտական անդամներն են Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ, Անգլիան, Ֆրանսիան, Չինաստանը:

ԱՆՏՈԳՈՆԻԶՄ- Հակամարտություն:

ԱՇԱՐ- արաբ., Բնամթերային հարկ մուսուլմանական երկրներում. գանձվել է արաբական խալիֆայությունում 7-րդ դարից: Ա. տրվում էր կապալով և կազմում էր գյուղացու տարեկան եկամտի շուրջ կեսը:

ԱՇԽԱՐՀԱԶՈՐ- Պատերազմի ժամանակ կանոնավոր բանակին օգնելու համար ստեղծվող ժողովրդական կամավոր զորամիավորումներում, ժողովրդական զորք: Հին և միջին դարերում՝ նաև բանակի օժանդակ մաս:

ԱՌԱՋԱՎՈՐ ԱՍԻԱ- Մերձավոր և Միջին Արևելքի ներկայիս տարածաշրջանը, որի մեջ են մտնում Հայաստանը, Թուրքիան, Իրանը, Սիրիան, իրաքը և այլ պետություններ:

ԱՍԱՄԲԼԵԱ- ֆրանս. Հասարակական հավաքների տեսակ:

ԱՍԻՄԻԼՅԱՑԻԱ- լատ. որևէ ժողովրդի ձուլումը մեկ այլ ժողովրդի հետ՝  վերջինիս լեզուն, սովորույթները, մշակույթը յուրացնելու և աստիճանաբար իր ազգային առանձնահատկությունները կորցնելու հետևանքով:

ԱՍԿԵՏԻԶՄ- հուն., ապրելաձև, որի դեպքում մարդը վարում է զուսպ և դժնդակ կյանք, կամավոր ճնշում է իր հոգևոր և մարմնական պահանջմունքները:

ԱՍՈՑԻԱՑԻԱ- լատ. միություն, ընկերություն, միավորում:

ԱՍՊԵԿՏ - տեսանկյուն, տեսակետ, որով քննարկվում է որևէ առարկա, երևույթ, իրադարձություն, հեռանկար, որով նա հանդես է գալիս:

ԱՎԱՆԳԱՐԴ- ռազմական գործում, հակառակորդի կողմը շարժվելու ժամանակ  ուժերի այն մասը, որն ընթանում է առջևից:

ԱՎԱՆՍ- դրամական գումար, որը նախապես տրվում է ի հաշիվ հետագա վերջնական հաշվարկի:

ԱՎԱՆՏԱԺ- շահ, առավելություն, օգուտ:

 

 

 

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно