Հասարակագիտություն 8-րդ դասարան Հեղինակ Կ. Մովսիսյան

Հասարակագիտություն 8-րդ դասարան Հեղինակ Կ. Մովսիսյան




  1. Մարդուն բնութագրող ամենա կարևոր հատկանիշներից մեկը կարելի է ձևակերպել այսպես.
    Մարդը բնական էակ է:
    Մարդը բանական էակ է:
    Մարդը բնակարանային էակ է:
    Մարդը անբնական էակ է:
  2. Գտեք ճիշտ պատասխանը:
    մարդը կենսաբանորեն ավելի զարգացած է, քան մնացած կենդանիները:
    կենդանիները կենսաբանորեն ավելի զարգացած են, քան մարդիկ :
    մարդը ավելի ուժեղ է, քան մնացած կենդանիները:
    մարդն ավելի վաղ էառաջացել, քան մնացած կենդանիները:
  3. գտնել ճիշտ պատասխանը:
    Մարդը բնական էակ է:
    Մարդը միայն բարություն կրող էակ է:
    Մարդը տիեզերական էակ է:
    Մարդը հասարակական էակ է:
  4. Ամփոփելով քննարկումը՝ տեսնում ենք, որ մարդն ունի բազմաթիվ պահանջմունքներ, որոնք կարող են առնվազն երկու մեծ խմբերի բաժանվել:Գտնել ճիշտ պատասխանը::
    նյութական և ոչ նյութական պահանջմունքներ:
    ֆինանսական և ոչ ֆինանսական պահանջմնունքներ:
    նյութական և ֆինանսական պահանջմունքներ:
    բժշկական պահանջմունքներ
  5. Նշեք այն խմբերը, որոնցում կանք մեր կամքից անկախ:
    ուրախների և հնարամիտների ակումբ
    աղջիկներ կամ տղաներ,հայեր, հույներ կամ հնդիկներ
    երաժիշտներ, նկարիչներ, մարզիկներ,
    երաժիշտներ, նկարիչներ, մարզիկներ, ուրախների և հնարամիտների ակումբ
  6. Նշեք այն Խմբերը, որոնց մենք ենք ընտրում:
    զինակոչիկներ կամ քաղաքացիական անձինք:
    ուսանողներ, բանվորներ, հոգևորականներ,զբոսաշրջիկներ, ճամբարականներ և այլն
    գյուղացիներ կամ քաղաքացիներ
    գյուղացիներ կամ քաղաքացիներ,զինակոչիկներ կամ քաղաքացիական անձինք:
  7. Հասարակությունը, հասարակական հարաբերություններն ուսումնասիրող գիտություններից մեկի ներկայացուցիչներն են
    պատմաբանները:
    սոցիոլոգները:
    քաղաքագետները:
    մանկավարժները:
  8. Մարդկանց միջև այն կարող է լինել հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր:
    Երևակայություն:
    Հոգնածություն:
    Լարվածություն:
    Հաղորդակցություն:
  9. Որևէ ուղղությամբ կամ որոշակի խնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեություն:
    Առևտուր
    Համայնատիրություն
    Համագործակցություն
    Պայմանավորվածություն
  10. Այն հասարակության հիմքն է, նրա սկզբնական օղակը:
    Բանակ
    Ընտանիք
    Պետություն
    ընկերություն
  11. Հունարեն էթնոս՝
    համայնք
    ընտանիք
    գերդաստան
    ազգ
  12. Դրա մասին պատկերացումներ մարդիկ ունեցել են շատ վաղուց, սակայն դրանց վերաբերյալ բոլորի կողմից ընդունված գաղափար ձևավորվեց միայն 19–րդ դարում: Հաստատուն և մարդկանց համար շատ թանկ կենսական կողմնորոշումը իմաստասերներն անվանեցին
    արժեք
    բարություն
    գին
    երջանկություն
  13. Հավանաբար չկա աշխարհում մարդ, որ հաճույքով չարտասանի այդ բառը: Օրինակ՝ դա այն է, երբ ինձ ոչ ոք չի հարկադրում անել այն, ինչ ես չեմ ուզում, կամ՝ այն է, երբ ես կատարում եմ այն, ինչ ցանկանում եմ: Նաև այն է, երբ կարողանում եմ կատարել այն, ինչ ցանկանում եմ՝ գիտակցելով դրա հետևանքները:
    համառություն:
    կամակորություն:
    Ազատություն:
    Բարություն:
  14. Մարդիկ միշտ ձգտել են դրան, քանի որ դրանց ապահովումը լավ հասարակություն կառուցելու նախապայման է: Դրա մասին գաղափարը եղել է բոլոր հասարակություններում: Տարբեր ժամանակներում իշխանության ներկայացուցիչներն էլ դա հիմնական նպատակ են համարել կամ գոնե ի լուր աշխարհի հայտարարել են այդ մասին: Դրա գաղափարի կարևորագույն առանձնահատկություններից է « մեկ արշինով չափելը», այսինքն՝ մարդկանց, նրանց արածը միևնույն չափանիշով գնահատելը, տարբերություն չդնելը:
    Բարություն
    Արդարություն
    Չափավորություն
    Խիզախություն
  15. Արդարությունն ունի երկու «երես»` իրավական և բարոյական, որոնցից առաջինը կարգավորվում է օրենսդրությամբ, իսկ երկրորդը` հասարակական կյանքի այն կանոններով, որոնք ընդունված է անվանել
    իրավական նորմեր:
    բնական նորմեր:
    ընտանեկան նորմեր:
    բարոյական նորմեր:

    
Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно