Թեստ հասարակագիտություն առարկայից 11-րդ դասարան թիվ 1 / հեղինակ՝ Կարեն Մովսիսյան

    Թեստ հասարակագիտություն առարկայից 11-րդ դասարան թիվ 1 / հեղինակ՝ Կարեն Մովսիսյան



       

    1. Այն ընդհանուր և համապարտադիր նորմերի ամբողջություն է:
      Սովորույթ:
      Իրավունք:
      Բարոյականություն:
      Բարոյական նորմեր:
    2. Իրավունքի նորմը պետության սահմանած և երաշխավորած համապարտադիր, պաշտոնական ձևերում ամրագրված ու հրապարակված վարքագծի որոշակի կանոն է,
      որը կոչված է կարգավորելու հասարակական հարաբերությունները՝ պահպանելով դրանց մասնակիցների իրավունքները և պարտականությունները:
      որը կոչված է վերահսկել հասարակական հարաբերությունները՝ պահպանելով դրանց մասնակիցների իրավունքները և պարտականությունները:
      որը կոչված է կարգավորելու հասարակական հարաբերությունները՝ սահմանելով դրանց մասնակիցների իրավունքները և պարտականությունները:
      որը կոչված է սովորեցնել հասարակական հարաբերությունների մասին գիտելիքները՝ պարտադրելով դրանց մասնակիցների իրավունքները և պարտականությունները:
    3. Նշվածներից ո՞րն է իրավունքի նորմի տարրերից:
      Ակցեպտ:
      Դիսպոզիցիա:
      Արբիտրաժ:
      Անեքսիա
    4. Պարտադրող նորմերը սահմանում են
      պահանջվող վարքագիծ:
      չափավոր վարքագիծ:
      հիմնավոր վարքագիծ:
      անորոշ վարքագիծ:
    5. Իրավունքի համակարգը հասարակական հարաբերությունների բնույթով պայմանավորված իրավունքի
      արտաքին կառուցվածքն է:
      ներքին կառուցվածքն է:
      բաղադրատարրն է:
      ներքին տարրերից մեկն է:
    6. Կիրառվում է գույքային, ընտանեկան և նման հարաբերություններ կարգավորելիս: Այս մեթոդը հարաբերության կողմերին հնարավորություն է ընձեռում օրենքի շրջանակներում որոշել իրենց վարքագիծը միմյանց նկատմամբ:
      Հարմարվողական կամ կրավորական մեթոդ:
      Հրամայողական կամ իմպերատիվ մեթոդ:
      Ինքնավարության կամ ավտոնոմիայի մեթոդ:
      Պարզաբանման կամ բացատրության մեթոդ:
    7. Այդ նորմերը սահմանում են իրավական վեճերի լուծման, իրավախախտումների (հանցագործությունների) քննության և դատավարության կարգը,այսինքն՝ կարգավորում են զուտ ընթացակարգային կամ կազմակերպական հարցերը:
      Մասնավոր նորմեր:
      Հանրային նորմեր:
      Նյութական նորմեր:
      Վարույթային նորմեր:
    8. Իրավունքի ամենահին ձևը
      սովորույթային իրավունքն է:
      դատական նախադեպն է:
      ընտանեկան իրավունքն է:
      խմբային իրավունքն է:
    9. <<Կանոն>> բառը հունարեն է, որը նշանակում է
      ճշմարիտ խոսք, ուղիղ փայտ, հրաման:
      եղեգի ցողուն, ուղիղ փայտ, սահմանագիծ:
      եղեգի ցողուն, հրաման, անկյունագիծ:
      սահմանագիծ, հրաման, ճկուն փայտ:
    10. 1184 թվականին ի հատ է գալիս միջնադարյան հայ իրավունքի հիմնական աղբյուրներից մեկը:
      Մ. Գոշի Դատաստանագիրքը:
      Մովսիսական օրենքները:
      Աստրախանի հայերի դատաստանագիրքը:
      Լեհահայոց դատաստանագիրքը:
    11. Նշվածներից ո՞րն է իրավունքի ներպետական աղբյուրների տեսակներից:
      Սանկցիա:
      Ենթաօրենսդրական ակտեր:
      Սովորույթ:
      Համաձայնագիր:
    12. Իրավաբանական գործով դատական որոշում, որին պետությունը տալիս է համապարտադիր նշանակություն:
      Ենդաօրենսդրական ակտ:
      Իրավական սովորույթ:
      Դատական նախադեպ:
      Նորմատիվ իրավական ակտ:
    13. Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց ՀՀ Սահմանադրությունը: Ե՞րբ:
      1995 թվականի հուլիսի 5-ին
      1993 թվականի հունիսի 8-ին
      1991 թվականի օգոստոսի 9-ին
      1996 թվականի մարտի 22-ին
    14. Ընտրե՛ք ճիշտ հերթականությունը:
      Օրենսդրական նախաձեռնության փուլ,ընդունված օրենքի՝ ՀՀ նախագահի կոզմից ստորագրման և հրապարակման փուլ: օրինագծի քննարկման և ընդունման փուլ,
      Ընդունված օրենքի՝ ՀՀ նախագահի կոզմից ստորագրման և հրապարակման փուլ:օրինագծի քննարկման և ընդունման փուլ,օրենսդրական նախաձեռնության փուլ,
      Օրինագծի քննարկման և ընդունման փուլ,օրենսդրական նախաձեռնության փուլ, ընդունված օրենքի՝ ՀՀ նախագահի կոզմից ստորագրման և հրապարակման փուլ:
      Օրենսդրական նախաձեռնության փուլ, օրինագծի քննարկման և ընդունման փուլ, ընդունված օրենքի՝ ՀՀ նախագահի կոզմից ստորագրման և հրապարակման փուլ:
    15. Վարքագիծ, որը համապատասխանում է իրավունքի նորմերով սահմանված իրավական պատվիրաններին, կարգադրագրերին:
      Համաչափ վարքագիծ:
      Իրավաչափ վարքագիծ:
      Չափավոր վարքագիծ:
      Ցանկալի վարքագիծ:
    16. Իրավագործունակ անձի մեղավոր վարքագիծ, որը հակասում է իրավունքին, վնաս է պատճառում հասարակությանը, պետությանը, անհատին և հագեցնում է իրավական պատասխանատվության:
      Դավադրություն:
      Իրավախախտում:
      Մեղքի զգացողություն:
      Երդմնազանցություն:
    17. Մեղքի ձև, երբ իրավախախտում կատարած անձը նախատեսում և ցանկանում է հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացումը:
      Հարկադիր իրավախախտում:
      Անզգուշություն:
      Պատահականություն:
      Դիտավորություն:
    18. Իրավական պատասխանատվությունը հատուցում է իրավախախտման համար, որի անբարենպաստ հետևանքը կարող է լինել՝
      հոգեբանական:
      ողբերգական:
      կամային:
      անհամամասնական:
    19. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար պատասխանատվության ո՞ր տեսակն է գործում:
      Քրեական պատասխանատվություն:
      Վարչական պատասխանատվություն:
      Կարգապահական պատասխանատվություն:
      Քաղաքացիական պատասխանատվություն:
    20. Պատասխանատվության ո՞ր տեսակի նպատակն է վերականգնել խախտված գույքային իրավունքը, լրիվ հատուցել իրավախախտմամբ պատճառված գույքային վնասը:
      Քրեական պատասխանատվություն:
      Կարգապահական պատասխանատվություն:
      Քաղաքացիական պատասխանատվություն:
      Վարչական պատասխանատվություն:

        
    Яндекс.Метрика