Թեստ Հայոց լեզու առարկայից 8-րդ դասարան . թիվ 1 / հեղինակ՝ Արմինե Մովսիսյան

Թեստ Հայոց լեզու առարկայից 8-րդ դասարան թիվ 1/ հեղինակ՝ Արմինե Մովսիսյան



    

  1. Ո՞ր շարքում են միայն ժամանակի մակբայները:
    այսօր, դեմ առ դեմ, վայրկյան առ վայրկյան, էլ:
    դարեդար, արդեն, գիշեր-ցերեկ, հար:
    վաղն ևեթ, վաղուց, արագ, հավիտյան:
    հապճեպ, ժամ առ ժամ, մանկուց, շտապ
  2. Ո՞ր շարքում են միայն մակբայակերտ ածանցներ:
    -ավարի, -ապես, -ովին, -ակի:
    -որեն, -աբար, -ե, -ովին:
    -ակի, -ապես, -ային, -աբար:
    -ական, -ապես, -աբար, -ություն:
  3. Ո՞րն է կապ:
    Փոխարեն:
    Միգուցե:
    Համենայնդեպս:
    Իսպառ:
  4. Ո՞ր շարքի բոլոր կապերը կամ կապական բառերը կարող են պահանջել սեռական-տրական հոլովով կապվող բառ (կապի խնդիր):
    զատ, ի վնաս, նման, համար:
    ներքո, տակ, մեջ, հանդերձ:
    ըստ, միջոցով, դեպի, ի հեճուկս:
    իբրև, առանց, հանդեպ, վերաբերմամբ:
  5. Ո՞ր նախադասության մեջ կապի գործածության սխալ կա:
    Նա պարզապես չէր ցանկանում քո հետ վիճել:
    Անձրևից առաջ ամպերը գոռում էին:
    Շատերը կցանկային նրա նման գեղեցիկ լինել:
    Բացի Աննայից բոլորը պատրաստ էին այդ փորձությանը:
  6. Ո՞րն է համադասական շաղկապ:
    որ:
    որովհետև:
    երբ:
    բայց:
  7. Ո՞ր շաղկապներն են միավորում ստորադաս նախադասություններ:
    Ե՛վ համադասական, և՛ ստորադասական:
    Միայն ստորադասական:
    Միայն համադասական:
    Ո՛չ համադասական, ո՛չ ստորադասական:
  8. Քանի շաղկապ կա տրված շարքում. բայց, երևի, ապա, քանի որ, մեջ, մինչդեռ, որպեսզի, այսինքն, ուստի:
    6
    7
    8
    10
  9. Ո՞ր շարքում են միայն վերաբերականներ:
    երևի, հավանաբար, գեղեցիկ, դժբախտաբար:
    իսկ և իսկ, արդյոք, ոչ, անպայման:
    հավանաբար, թերևս, իրոք, ակամա:
    ահավասիկ, արդարև, այո, արդարացի:
  10. Ո՞րը ձայնարկություն չի:
    հարայ:
    փիշտ:
    ծուղրուղու:
    իրավ:

    
Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно