Թեստ հասարակագիտություն առարկայից 8-րդ դասարան թիվ 1 / հեղինակ՝ Կարեն Մովսիսյան

Թեստ հասարակագիտությունից 8-րդ դասարան թիվ 1 / հեղինակ՝ Կարեն Մովսիսյան



   

  1. Ինչ-որ բանի կարիք, որ զգում է մարդը: Առանց դրա մարդու կենսագործունեությունն ու զարգացումը կկորցնեին իրենց արդյունավետությունը:
    Զբաղմունք
    Պահանջմունք
    Հարկադրանք
    Վերաբերմունք
  2. Մարդուն կենդանական աշխարհի ներկայացուցիչներից առանձնացնող կարևոր հատկանիշ է
    քաղցի զգացումը
    ամոթի զգացումը
    վախի զգացումը
    զայրութը
  3. Տարածքային հիմունքով միավորված, այսինքն՝ միևնույն գյուղում, քաղաքում, թաղամասում ապրող մարդկանց խումբ:
    Կոլեկտիվ
    Համայնք
    Շերտ
    բնակչություն
  4. Այն անձի համար արժեքավոր կամ գրավիչ առարկայի, երևույթի նկատմանբ հատուկ վերաբերմունք է, որը դրսևորվում է որպես դրա հետ առնչվելու պահանջարկ, գիտակցված նպատակ և դառնում որոշակի գործողություններ կատարելու դրդապատճառ, խթանիչ ուժ:
    Վստահություն
    Հաղորդակցություն
    Հետաքրքրություն
    Համբերություն
  5. Հակասությունների հաղթահարման պատվիրան
    Առաջարկիր փոխշահավետ լուծում
    Ներողություն խնդրիր
    Մի նահաջիր
    Թեժացրու հակասությունը այն ավարտելու համար
  6. Սեփական սխալներն ընդունելու կարողություն, վարվեցողության, ապրելակերպի մեջ չափավորությունն ու զսպվածությունը, ցուցամոլությամբ չտառապելը, շրջապատի հետ հարաբերություններում հավասարակշռված լինելը:
    Հավատարմություն
    Հավասարակշռություն
    Համակեցություն
    Համեստություն
  7. Հավատի արժանի, վստահելի, իր պարտքին, իր խոսքին նվիրված, անդավաճան լինելու հատկություն:
    Հավատարմություն
    Համեստություն
    բարություն
    Համակեցություն
  8. Սեր և խնամք դրսևորելն է մերձավորի, զավակի, հարազատի, ծնողի,հիվանդի, թույլի, տկարի, բնության նկատմամբ:
    Հուսալիություն
    Հոգատարություն
    Անկեղծություն
    Համեստություն
  9. <<Ամուսնանալ նշանակում է կիսով չափ պակասեցնել սեփական իրավունքները և կրկնակի մեծացնել պարտականությունները>>: Ո՞վ է հեղինակը:
    Ջորջ Բայրոն
    Արթուր Շոպենհաուեր
    Վիլյամ Սարոյան
    Լևոն Օրբելի
  10. Տունը և ընտանիքը մի փոքրիկ թագավորության երկիրն ու սահմանն են: Սյուն ընտանեկան պալատի ու թագավորության մեջ ո՛չ ոստիկան կա, ո՛չ բռնություն, ո՛չ գավազան, այլ այդ բոլորի տեղ հայրական սերն ու մայրական գորովն են>>: Ո՞վ է հեղինակը:
    Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
    Ջորջ Բայրոն
    Հովսեփ Օրբելի
    Խրիմյան Հայրիկ
  11. Մայրենի լեզուն ազգային այն հատկանիշներից է որոնց հիման վրա ձևավոևվում, բյուրեղանում է ազգային ինքնագիտակցությունը կամ ինչպես ընդունված է ասել,
    մշակույթը
    ինքնությունը
    պատմությունը
    պետությունը
  12. Հաստատուն և մարդկանց համար շատ թանկ կենսական կողմնորոշումը իմաստասերերն անվանել են
    փող
    պարտք
    արժեք
    ունեցվածք
  13. <<Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ թվում քեզ արդյոք, որ նրանք քեզնից լավ են պարում: Խոստովանի՛ր, աղջի՛կս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզնից լավ կպարի և քեզնից լավ կխաղա: Եվ հիշի՛ր՝ իմ ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին>>: ՈՒ՞մ նամակից է այս հատվածը:
    Բենեդիկտ Սպինոզա
    Ջորջ Բայրոն
    Վոլտեր
    Չարլզ Սպենսեր Չապլին
  14. Արդարության գաղափարի հիմքում ընկած է
    ազատասեր լինել
    արդարացի, անաչառ լինելը
    հանդուրժող լինել
    երջանիկ լինել
  15. Զորակոչի ժամանակ բոլորը ենթակա են հավաքագրման՝ բացի օրենքով սահմանված կարգով տարեկետման իրավունք ունեցողներից կամ զինվորական ծառայությունից ազատվածներից: Արդարության ո՞ր սկզբունքն է կիրառված:
    ՈՒղղման
    Ընթացակարգի
    Նմանության
    Զգոնության
  16. Վստահելի և արժանահավատ լինելու դրսևորում: Այն մարդուն կապում է իր պարտականությունների հետ:
    Պատասխանատվություն
    Համեստություն
    Հանդուրժողականություն
    Հանձնարարություն
  17. Որոշակի պարտականություններ ունենում ենք՝ հասարակության մեջ դրանցից ելնելով:
    Օրենքներ
    Սովորույթներ
    Խոստումներ
    Երդում
  18. ՈՒրիշների արժեքների, մոտեցումների, հավատալիքների և այլ դրսևորումների ճանաչումը, ընդունումը և դրանց նկատմամբ հարգանքն է:
    Առաջնորդություն
    Պատասխանատվություն
    Անհանդուրժողականություն
    Հանդուրժողականություն
  19. Դրա դրսևորումներից է ինչ-որ մեկին չսիրելը, ով տարբերվում է մյուսներից:
    Անհանդուրժողականություն
    Առաջնորդություն
    Հանդուրժողականություն
    Պատասխանատվություն
  20. Այն նախ և առաջ հարաբերություն է՝ ծնողների և զավակների,ուսուցիչների և սաների, ղեկավարների և ենթակաների միջև:
    Հպատակություն
    Ենթակայություն
    Իշխանություն
    Փոփոխականություն

    
Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно