Թեստ հասարակագիտություն առարկայից 10-րդ դասարան թիվ 1 հեղինակ՝ Կարեն Մովսիսյան

    ԹԵՍՏ հասարակագիտությունից 10-րդ դասարան թիվ 1/ հեղինակ՝ Կարեն Մովսիսյան



       

    1. Գեղեցիկ է դիտել օգտակարն ու նպատակահարմարը:
      Արիստոտել
      Պլատոն
      Սոկրատես
      Դեմոկրիտ
    2. Ըստ նրա՝ գեղեցիկի առաջին աստիճանը ֆիզիկական՝ բնական կամ մարմնական գեղեցկությունն է:
      Պլատոն
      Դիդրո
      Սոկրատես
      Դեմոկրիտ
    3. Գեղեցիկը մեկնաբանել է որպես հարաբերակցություն՝ նշելով, որ գեղեցիկ է այն, ինչ կարգավորված է, միասնական ու համամասնական:
      Արիստոտել
      Պլատոն
      Բերկլի
      Դիդրո
    4. Մարդն այն գեղեցկացնելու ժամանակ մտածում է անձնական շահի մասին:
      Դրսույթ
      Ներսույթ
      Երևույթ
      Գործ
    5. Մարդն այն գեղեցկացնելու ժամանակ մտածում է համահասարակական շահի մասին:
      Ներսույթ
      Դրսույթ
      վարք
      կոչում
    6. Ստեղծագործության ձև, որի նպատակն է իրերին տալ որոշակի արտաքին տեսք:
      Ներսույթ
      Դրսույթ
      Դիզայն
      Ճաշակ
    7. Գեղագիտական կողմնորոշում ունեցող ճարտարագետ-ինժեներ:
      Դիզայներ
      Ճարտարապետ
      Նկարիչ
      Գեղագետ:
    8. Այն նշանակում է չափ, եղանակ, կանոն: Ընդհանուր առմամբ, հասարակական կյանքի այս կամ այն ոլորտում որոշակի ձևերի, սկզբունքների, օրինակների տիրապետությունն է:
      Ճաշակ
      Իդեալ
      Մոդա
      Հագուստ
    9. Այն ի վիճակի է մաքրել մարդու հոգին կուտակված դառնությունից, զայրույթից, ցավից, չարությունից ու և այլ բացասական հույզերից ու հոգեվիճակներից:
      Գեղեցիկը
      Աշխատանքը
      Երազանքը
      Համարձակությունը:
    10. Արվեստի այս տեսակի նպատակն է ստեղծել կենցաղի առարկաներ և ձևավորել մարդու միջավայրը գեղեցիկի կանոններով: Դրա ստեղծագործությունների թվին են պատկանում նրբագույն զարդանախշերով գավաթները, զարդատուփերը, սափորները, կահույքի տարբեր դետալներ և այլն:
      Դեկորատիվ-կիրառական արվեստ
      Ճարտարապետություն
      Գեղանկարչություն
      Կինո
    11. Ըստ որոշ մտածողների, արվեստի տեսակներից բարձրագույնն է, քանի որ այն հնարավորություն է տալիս անմիջականորեն զգալ ներդաշնակությունը, վեհ-գեղեցիկն ու տիեզերական անսահմանությունը՝ չդիմանալով տարբեր ազգերի ներկայացուցիչներին միմյանցից բաժանող խոսքի օգնությանը:
      Դեկորատիվ-կիրառական արվեստ
      Երաժշտություն
      Կինո
      Գրականություն
    12. Արվեստի այնպիսի տեսակ է, որում աշխարհի գեղարվեստական յուրացումն իրականացվում է բեմական գործողության միջոցով:
      Կինո
      Գրականություն
      Թատրոն
      Երաժշտություն
    13. Ինչ-որ բանի կատարելատիպն է, այն բարձրագույն վիճակը, որին կարող է հասնել տվյալ առարկան կամ երևույթը:
      Իդեալ
      Երազանք
      Նպատակ
      Համոզմունք
    14. Ձև է, որով արվեստագետը նյութականացնում է իր հոգում եղած իդեալը: Այն ունի բովանդակային և ձևական կողմեր:
      Ճաշակ
      Իդեալ
      Ոճ
      Դրսույթ
    15. Մարդու հոգևոր կերտվածքի այնպիսի բնութագիր, որի շնորհիվ վերջինս կարողանում է գեղեցիկը, վեհը, ներդաշնակը զանազանել ոչ գեղեցիկից, աններդաշնակ-անհամամասնականից:
      Մոդա
      Ճաշակ
      Ոճ
      Գեղարվեստ
    16. Այդ շրջանի գեղագիտական իդեալն աստվածայինն է, հոգևորը, իսկ բնական-մարմնականը համարվում է անկատար, ուրեմն պատկերելու ոչ արժանի:
      Անտիկ
      Միջնադարի
      Նոր շրջանի
      Նորագույն շրջանի
    17. Գրականության մեջ նա արտացոլում է ողջ մարդկության ցավով տառապող, իրական կյանքում աստվածայինի պակասը զգացող ու մարդկանց արատները բժշկել ցանկացող մարդու իդեալը:
      Դանթե
      Գրիգոր Նարեկացի
      Պետեր Պաուլ Ռուբենս
      Հեգել
    18. ,,Պաճուճազարդ մարգարիտ,,այս դարաշրջանի գեղագիտական իդեալը տարածված էր ԵՎրոպայում XVII-XVIII դարերում և ելնում էր հաճույքներ սիրող, բայց միաժամանակ հերոսական մարդու իդեալից:
      Բարոկկո
      Ռոմանտիզմ
      Ռեալիզմ
      Ռոկոկո
    19. Այս ոճի գեղագիտական իդեալը տարածվում է Եվրոպայում XIX դարից սկսած՝ հիմքում ունենալով ,,իրական մարդու,, իդեալը: Չէ՞ որ իրական են թե՛ հաճոյապաշտ, թե՛ կրոնական, թե՛ հերոսական մարդիկ:
      Ռոկոկո
      Ռոմանտիզմ
      Ռեալիզմ
      Բարոկո
    20. Որպես գեղարվեստական ուղղություն և ընդհանրապես մտքի ոճ, առաջացել է XVIII դարում Գերմանիայում: Այս ոճի գեղագիտական իդեալը հիմնվում է ազատ մարդու իդեալի վրա:
      Ռեալիզմ
      Ռոմանտիզմ
      Բարոկո
      Ռոկոկո

        
    Яндекс.Метрика