Մահվան և մոռացման մասին
Յուրաքանչյուր մարմին սկսում է մեռնել իր ծննդյան պահից և ինքն իր մեջ կրում է իր գալիք քայքայման պատճառները:
Ժան ժակ Ռուսո
Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը:
Ֆրանս
Անօգուտ կյանքը անժամանակ մահ է:
Գյոթե
Բնության օրենքներից ոչ մի տեղ չես թաքնվի:
Մենանդր
Երջանիկ է նա, ով մեռել է՝ անարատ ապրելով իր կյանքը:
Դիոնիսոս Կատո
Ստեղծագործել՝ նշանակում է սպանել մահը:
Ռոլան
Եթե հետագա աճ չկա, նշանակում է մոտ է մայրամուտը:
Սենեկա Կրտսեր
Սինյոր Մահն ավելի շատ իշխանություն ունի, քան նրբանկատություն, ահա թե ով բնավ քմահավան չէ:
Սերվանտես
Այն, ինչ մահացել է իբրև իրականություն, կենդանի է իբրև խրատ:
Հյուգո
ՈՒմ հազվադեպ են տեսնում, նրան արագ են մոտենում:
Ջոն Հեյվուդ
Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից:
Բրեխտ
Նրանք, ովքեր մեռնում են, թողնում են իրենցից հետո իրենց բարեգործություններն ու տանում իրենց մեղքերը:
Գևարա
Կան մեռյալներ, որոնցում ավելի շատ կյանք կա, քան ապրողների մեջ: Բայց կան և ապրողներ, որոնք ավելի մեռած են ամեն տեսակ մեռածներից:
Ռոլան
Նրանց մահը, ովքեր ստեղծում են անմահ գործեր, միշտ անժամանակ է:
Սենեկա Կրտսեր
Վճռական ուժերը բախտն ու մահը, հազվադեպ են մարդուն մոտենում առանց նախազգուշացման:
Ստեֆան Ցվայգ
Մահը նախանշված է բոլորին, այն օրենք է, ոչ թե պատիժ:
Սենակա Կրտսեր
Մոռացումը հիշողության անհրաժեշտ պայման է:
Ժարի
Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր հանցանքը, եթե այն հայտնի է միայն մեզ:
Լառոշֆուկո
Մոռացումը երկրորդ մահ է, որից մեծ անհատներն ավելի շատ են սարսափում, քան առաջինից:
Բուֆլեր