Գեղեցկության և գեղեցիկի մասին

Երբ իրը դառնում է օգտակար, այն, իբրև կանոն, դադարում է գեղեցիկ լինելուց:

Գյոթե

 

Սիրահարվածները չեն կարող դատել սիրեցյալների գեղեցկության մասին:

Քվինտիլիանոս

 

...Ամեն գեղեցիկ անարատ է:

Օբինյե

 

Ով գեղեցկությունը չի կարող պաշտպանել, 

Անարժան է նրա ոսկե պարգևին:

Շիլլեր

 

Իր գեղեցկությունն ու բուրմունքը չի կորցնում միայն այն ծաղիկը, որը մենք չենք պոկում:

Օլջեր

 

Եթե մարդիկ տեսնելու լինեին ամեն բան այնպիսին, ինչպիսին, որ նրանք կան իրականում, մարմնական գեղեցկությունը շատ բան կկորցներ:

Սթիվենսոն

 

Երբ երանությունես ապրում գեղեցիկի հետ հանդիպելիս, այն ժամանակ հատկապես  մտածում ես ընկերների մասին:

Կավաբատա

 

Գեղեցիկը գերազանցում է վսեմին, քանզի այն հաստատուն է ու չի հագեցնում, մինչդեռ վսեմը հարաբերական է, անցողիկ ու անսանձ:

Ամիել

 

Գեղեցիկն աստվածային է, վեհը՝ մարդկային:

Լեսինգ

 

Գեղեցկությունը բուրմունք է ու մենք ճաշակում ենք նրա թովչանքը, ինչպես ամեն մի բուրմունքի հոտառություն:

Լոպե դե Վեգա

 

Գեղեցիկը մի այնպիսի բան է, որ վերաբերում է բացառապես ճաշակին:

Կանտ

 

Գեղեցիկի դիտումը ծնում է կարեկցանքի ու սիրո ուժեղագույն զգացմունք դեպի մարդիկ:

Կավաբատա

 

Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի, ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությանը:

Հերդեր

 

Հաճախ աչքերը փակում են հենց միայն նրա համար, որպեսզի տեսնեն ամենագեղեցիկը:

Պոնտիկ

 

Գեղեցկությունը նախօրոք սիրտը նվաճող բաց երաշխավորոկան նամակ է:

Շոպենհաուեր

 

Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում:

Էտյեն Ռեյ

 

Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին:

Սենեկա Կրտսեր

 

Գեղեցկությունը ձիրք ու զորություն ունի սրտերը խաղաղություն մտցնելու:

Սերվանտես

 

Գեղեցկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ երջանկության խոստում:

Ստենդալ

 

Գեղեցկությունը դիպվածի և բարու ներդաշնակությունն է:

Վեյլ

 

Գեղեցիկ դեմքը լուռ երաշխավորություն է:

Պուբլիլիոս Սիրոս

 

Գեղեցկությունը ինքնավստահություն է ծնում:

Ֆրացտագ

 

ՈՒշադիր նայիր բթամիտ գեղեցկուհուն, երկար ու խորը զննիր դեմքի յուրաքանչյուր գիծը, նրա ժպիտը, հայացքը, նրա գեղեցկությունը աստիճանաբար կվերածվեն ապշեցուցիչ այլանդակության:

Իվան Գոնչարով

 

Яндекс.Метрика