Նպատակների մասին

«Բավարարեք մարդու բոլոր ցանկությունները, բայց նրանից խլեք կյանքի նպատակը և կտեսնեք, թե ինչպիսի դժբախտ ու աննշան էակ է դառնում նա»  

Կ.Դ. Ուշինսկի 

«Երբ կյանքի պայքարն արդեն վեր է ածվել որոշակի նպատակի գիտակցական ձգտման, այդ ժամանակ մարդ արդեն կարող է իրեն երջանիկ համարել»  

Դ.Ի. Պիսարև

«Նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի բոցավառվի բավականաչափ պայծառ, շարժիչ ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունն էլ լիակատար չի լինի»  

Թ. Դրայզեր 

«Կյանքի իմաստը նպատակների ձգտելու գեղեցկության և ուժի մեջ է, և հարկավոր է, որ կեցության յուրաքանչյուր պահն ունենա իր բարձր նպատակը»  

Մ. Գորկի 

«Այնտեղ, ուր վերջանում է ցանկությունը, վերջանում է նաև մարդը» 

Լ. Ֆոյերբախ 

«Վատ է, երբ մարդ չունի այնպիսի մի բան, հանուն որի նա պատրաստ է մեռնել»  

Լ.Ն. Տոլստոյ 

«Որևէ նպատակի հիրավի լուրջ ձգտելը նրան հասնելու հաջողության կեսն է»

 Վ. Հումբոլդտ

«Կան մարդիկ, որոնք ապրում են առանց որևէ նպատակի, անցնում են աշխարհով, ինչպես ցողունը գետով` նրանք չեն գնում, նրանց քշում են»  

Սենեկա 

«Եթե նպատակ չկա` ոչ մի բան չես անի, և եթե նպատակն աննշան է, ոչ մի մեծ բան չես անի»

 Դ. Դիդրո 

Яндекс.Метрика