Իրավունքի մասին

Օրինավորը նա է, ով իր իրավունքը չափում է իր պարտքերով:

Լակորդեր

 

Ոչ ոք բնությունից իրավունք չի ստացել կարգադրելու ուրիշներին:

Դիդրո

 

Արտոնության մերժումը իրավունքների սահմանափակում չէ:

Կուպե

 

Որպեսզի երկիրը կարողանա ապրել, հարկավոր է, որ իրավունքներն ապրեն:

Միցկևիչ

 

Ոչ թե իրավունքն է ծնում պարտքը, այլ պարտքը իրավունք:

Շատոբրիան

 

Ծովն ու օդը օգտակար են բոլորին, դրա համար օվկիանոսի սեփականության իրավունքը չի կարող պատկանել մի ժողովրդի:

Եղիսաբեթ

 

Պատիվն ու իրավունքը հաստատվում են բանականության, և ոչ թե զենքի միջոցով:

Զեյմե

 

Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:

Փեյն

 

Վատ օրենքները բռնակալության վատթար տեսակն են:

Բյորք

 

Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի:

Կատո Ավագ

 

Յուրաքանչյուր ոք սեփական կարծիքի լիակատար իրավունք ունի մի պայմանով, որ այն համընկնի մերին:

Հենրի Շոու

 

Որոշ պետություններում օրինականությունը զգեստավորում ենայնպիսի ձևով, որ նա դառնում է անօրենությունից ավելի սարսափոլի:

Զեյմե

Яндекс.Метрика