Առողջության մասին

Միայն մտածել. ինչ հնարամիտ ու բարդագույն գործընթացներ են անընդմեջ կատարվում օրգանիզմում, որպեսզի պահպանեն մեր առողջությունը, և ինչ հիմար ու անշնորք ենք գործում կյանքում մենք ինքներս:

Գ. Ռաթներ

 

Ախտորոշումն այնպիսի հաջողությունների է հասել, որ գործնականորեն առողջ մարդիկ չեն մնացել:

Բերթրան Ռասսել

 

Առողջությունը նա է, երբ ամեն օր տարբեր տեղերն են ցավում:

Ֆաինա Ռանևսկայա

  

Առողջությունը երկու հիվանդությունների միջև ընկած էպիզոդ է:

Թեդ Կանչուկ

 

Առողջությունը... պտուտակներ են, որոնց հեշտ է պտտել:

Գեորգի Ալեքսանդրով

 

Առողջությունը միակ բարիքն է, որը յուրաքանչուրը խլում է ինքն իրենից:

Միքայել Մամչիչ

 

Նա է առողջությունը, երբ հոգու համար մարմնում հեշտ է և ընդարձակ:

Ռավիլ Ալեև

 

Առողջությունը դա օրգանիզմում ուղիների անխաթարությունն է, լինի դա սնունդը տեղ հասցնող մազանոթների ցանց, թե տեղեկատվական հոսքի համար նյարդային ցանց:

Ելենա Երմոլովա

 

Առողջությունը բարուն գրավելն ու չարին սահմանափակելն է մարմնական մակարդակի վրա:

Ելենա Երմոլովա

 

Առողջությունը հոգու ազատությունն է մարմնի թելադրանքից:

Ռավիլ Ալեև

 

Առողջությունը մեծ բան է ինչպես նրանից օգտվողի, այնպես էլ ուրիշների համար:

Տ. Քարլեյլ

 

Առողջությունը թանկ է ոսկուց:

Ու. Շեքսպիր

 

Միակ գեղեցկությունը, որ ես գիտեմ, դա առողջությունն է:

Գ. Հեյնե

 

Էլի մոռացա, որ ամենագլխավորը առողջությունն է:

Վլադիմիր Վիշնևսկի

 

Առողջությունը չես գնի, միայն կարող ես հատուցել:

Սերգեյ Կրըտըյ

 

Առողջությունը չես գնի, բայց ամեն հիվանդություն իր գինն ունի:

Անհայտ հեղինակ

 

Առողջությունը ռետինե չէ, նույնիսկ եթե սիրտը երկաթից է:

Վլադիմիր Բորիսով

 

Առողջությունը չեն գնահատում, քանի չի գալիս հիվանդությունը:

Թոմաս Ֆուլլեր

 

Առողջությունն այն աստճան է հավասարակշռում կյանքի մնացած բարիքներին, որ, իրավամբ, առողջ չքավորը երջանիկ է հիվանդ թագավորից:

Ա. Շոպենհաուեր

 

Առողջությունն առանց ուժի նույնն է, ինչ ամրությունը` առանց ճկունության:

Կոզմա Պրուտկ

Առողջությունը դա ինքը բավականությունն է, կամ անխուսափելիորեն ծնում է բավականություն, ինչպես կրակն է ստեղծում տաքություն:

Թոմաս Մոր

 

Առողջությունը կարելի է գնել, բայց վաճառելն է հեշտ:

Վլադիմիր Բորիսով

 

Առողջությունը որոշում է մտքերի մակարդակը:

Վալերի Գավրիլով

 

Առողջությունը երբեք չի կարող կորցնել իր արժեքը մարդու աչքերում, քանի որ բավականության և ճոխության մեջ առանց առողջության ապրելն անիմաստ է:

Նիկոլայ Չերնիշևսկի

 

Առողջությունը միշտ քիչ է, քան ուզում ենք և շատ է, քան թվում է:

Վալերի Աֆոնչենկո

 

Առանց առողջության անհնար է երջանիկ լինել:

Վիսարիոն Բելինսկի

 

Առողջ մարդը բնության ամենաթանկարժեք ստեղծագործությունն է:

Թոմաս Քարլեյլ

 

Առողջ մարդը նա չէ, որի ոչ մի տեղը չի ցավում, այլ նա, որ ամեն անգամ մի այլ տեղն է ցավում:

Միշել Կրեստեն

 

Առողջն ինքը չի գնա հիվանդանոց, նրան կտանեն հարազատների կասկածները:

Միքայել Մամչիչ

 

Մարդու առողջությունը սրտի, երիկամների, արմատների, տերևների կամ մեջքի մեջ չէ: Իհարկե, խոսք չկա, լավ է, երբ մարդու մոտ այդ ամենն առողջ է բողկի պես: Բայց իրականում մարդկային առողջության իմաստը նրա անզուսպ ցանկության մեջ է` ասել լավ բան ինչ-որ մեկին, նման չգրված այս օրենքին. «Եթե ինձ, ուրեմն բոլորին պիտի լավ լինի»:

Մ.Մ. Պրիշվին

 

Մարդու առողջությունը կախված է նրանից, թե ինչի վրա է կորցրել ժամանակը:

Նիկոլայ Ադաշչիկ

 

Ձեր առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է:

Անհայտ հեղինակ

 

Առողջ հոգին կերտում է առողջ մարմին:

Վալենտինա Բեդնովա

 

Եթե ներում է առողջությունդ, մի' խմիր նրա համար:

Վ. Սումբաթով

 

Առողջության գինը զգալի է հիվանդությունից հետո:

Դենիս Ֆոնվիզին

 

Ազատությունն ու առողջությունը մի ընդանուր բան ունեն. նրանց, իրավամբ, գնահատում են միայն այն ժամանակ, երբ նրանք չեն հերիքում:

Հանրի Բեկ

 

Երջանկությունը, ինչպես առողջությունը, երբ նրան չես նկատում, ուրեմն նա կա:

Իվան Տուրգենև

 

Հիվանդությունն ու առողջությունը ենթարկվում են մեկ օրենքի:

Կլոդ Բեռնար

 

Փող ես կորցրել` ափսոս է, ժամանակ ես կորցրել` ներելի չէ, առողջությունդ ես կորցրել` անհույս է:

Գ. Ռաթներ

 

Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, ապա դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի իր առողջության համար, քան ինքը:

Սոկրատես

 

Դատեք ձեր առողջության մասին նրանով, թե ինչպես եք ուրախանում առավոտն ու գարնանը:

Գ. Տորո

 

Աղքատը պատրաստ է տալ վերջին առողջությունը հանուն փողի, հարուստը` վերջին փողը հանուն առողջության:

Ռավիլ

 

Խնայիր գոնե այն առողջությունը, որը դեռևս պահպանվել է:

Գեորգի Ալեքսանդրով

 

Հարստությունը մեզ գալիս է դրսից, առողջությունն ամրանում է ներսից:

Գեորգի Ալեքսանդրով

 

Բոլորն ասում են, որ առողությունն ամեն բանից թանկ է, բայց ոչ-ոք այն չի պահպանում:

Կոզմա Պրուկտով

 

Մեր երջանկության ինը տասերորդը կախված է մեր առողջությունից:

Արթուր Շոպենհաուեր

 

Առողջության պայթեցման համար յուրաքանչուրն ունի իր դանդաղ ազդեցության ականը:

Յանա Ջանգիրովա

 

Բժիշկներն անդադար աշխատում են մեր առողջության պահպանման համար, իսկ խոհարարները` նրա քայքայման, սակայն վերջիններս ավելի վստահ են իրենց հաջողության մեջ:

Դենի Դիդրո

 

Գլխավորը մեր առողջության համար նա է, որ չհայտնվենք նրա թշնամիների ցուցակում:

Տոյշբեկով Բաուրժան

 

Միայն ուժեղ և առողջ մարմնում է հոգին պահպանում հավասարակշռություն և զարգանում բնավորություն` իր ողջ հզորությամբ:

Գ. Սպենսեր

 

Նրբագեղությունն ու գեղեցկությունը չեն կարող լինել տարանջատված առողջությունից:

Ցիցերոն

 

Եթե չես վազում, դեռ առողջ ես, ստիպված ես վազել, երբ հիվանդանաս:

Քվինթ Ֆլակ Հորացիո

 

Կյանքի առաջին կեսում մենք պայքարում ենք առողջության համար, երկրորդ կեսում` հիվանդությունների դեմ:

Անհայտ հեղինակ

 

Գեղեցիկ կյանքի հետևից ընկած` հաճախ կորցնում ենք առողջությունը:

Գեորգի Ալեքսանդրով

 

Առողջության պահպանման միակ տարբերակը. խմել այն, ինչ չես սիրում, անել այն, ինչ չես հավանում:

Մարկ Տվեն

  

Առողջություն ցանկանալով` նկատի ունեն աշխատունակությունը:

Գենադի Մալկին

  

Զոհաբերելով սեփական առողջությամբ, միևնույն ժամանակ հարկ է ձգտել պահպանել այն:

Ա. Պոդվոդնի

 

Ինչ ձանձրալի հիվանդություն է` պահպանել առողջությունը խստագույնս ռեժիմով:

Ֆրանսուա դե Լարոշֆուկո

 

Ով հույս ունի պահպանել առողջությունը ծուլությամբ, նա հիմար է այն մարդու պես, որը մտածում է լռությամբ կատարելագործել իր ձայնը:

Պլուտարքոս

 

Կյանքն այնքան կարճ է, որ անմիտ է գիտակցաբար վնասել առողջությանը:

Գեորգի Ալեքսանդրով

 

Բժշկությունն այնպես արագ է առաջ շարժվում, որ առողջությունը նրա ետևից չի հասցնում:

Ստաս Յանկովսկի

 

Գտնում եմ, որ մարդու առողջությունը պետք է պաշտպանել հենց մարդուց:

Վլադիմիր Բորիսով

 

Փող տալու ընդունակությունը մարդու հոգեկան առողջության լավ հատկանիշ է: Հոգեկան հիվանդ մարդկանց շրջանում առատաձեռներ հազվադեպ են հանդիպում:

Կառլ Ավգուստ Մենինգեր

 

Երջանկությունն առողջության պտուղն է, ահա ինչու յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի, որ ֆիզիկական խանգարումները լինեն հնարավորինս բացառիկ երևույթներ:

Սեմլոել Սմայլս

 

Բարձր բարեկեցության հասնելու հիմքում լիարժեք ֆիզիկական և մտավոր առողջությունն է:

Ցիցերոն

 

Առողջ գիտակցությամբ մարդը հիվանդ չի լինում:

Վալերի Աֆոնչենկո

 

Առողջությունն այն է, որ մարդիկ ամենաշատն են ձգտում պահպանել, բայց ամենաքիչն են խնայում:

Ժ. Լաբյուեր

  

Միայն առողջ ժողովուրդը, առողջ ազգն է ընդունակ բարձր նվաճումների:

Անհայտ հեղինակ

  

Մարմնի վայելքն առողջության մեջ է, խելքի վայելքը` գիտելիքների մեջ:

Անհայտ հեղինակ

 

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно