Հայոց լեզվի մասին

Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնեմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք… Որքան հարուստ է այդ լեզուն իր բազմատեսակ արտահայտություններով, դարձվածքներով ու պատկերներով, որքան զորեղ նրա հասկացողություններն ու դատողությունները, որքան բնական նրա պատկերները և փոխառումները, որքան կատարյալ գիտական անվանումները։
Խ. Աբովյան




... «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ» ...
Վիկտոր Համբարձումյանի կտակից



Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։
Ղ. Աղայան



Ամեն մի աշակերտ, անկախ իր հակումներից, պետք է խորապես, կատարելապես տիրապետի մայրենի լեզվին, զգա նրա ամբողջ գեղեցկությունն ու հմայքը, սովորի ճիշտ, հստակ շարադրել իր մտքերը…
Կ.Ս. Դեմիրճյան



Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:
Միքայել Նալբանդյան

Ո՜վ մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության, դուն մեր հոգին ու մեր արյունն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես:
ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:
ԲԱՅՐՈՆ


Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում...

Ավետիք Իսահակյան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց...
Ստեփան Զորյան

Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին...
Երվանդ Շահազիզ

Ճոխ է հայոց լեզուն և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն...

Ջորջ Բայրոն


Հայրենիքը, թերևս, նախ և առաջ լեզուն է։

Ռոժե Մարտեն դյու Գար



Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը 5-րդ դարի մեծ պայքարում եւ մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ, զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը:

Հակոբ Մանանդյան


Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:
Միսաք Մեծարենց


Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն`հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը`պերճ, ալաներենը`գեղեցկազարդ, գոթերենը`հեգնական, եգիպտերենը`տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը`ճռվողական, հայերենը`քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:
Եղիշե


Հայոց լեզու,դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին:

Ավետիք Իսահակյան


Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Հովհաննես Թումանյան


...Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառկ է, նախ` որպես զարմալալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառերի կազմելու դյուրություններով:

Ֆրեդերիկ Ֆեյդի(ֆրանսիացի հայագետ)


Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է " Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:
Նիկողայոս Մառ(արևելագետ_ազգրագետ)


Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիենավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:
Միքայել Նալբանդյան

Яндекс.Метрика