Քաղաքականության մասին

 

 

Ազատությունը պատասխանատվություն է: Ահա թե ինչու բոլորն այդպես վախենում են նրանից:

 

Ժողովրդավարությունը երաշխիք է, որ մեզ ղեկավարում են ոչ ավելի լավ, քան մենք դրան արժանի ենք:

 

Վախենում եմ Ամերիկա գնալ… Ճիշտ է, հեգնանքն իմ տարերքն է, սակայն Ազատության կոթողի տեսքից նույնիսկ ես կորցնում եմ հումորի զգացումը:

 

Երբ մարդ վագր է սպանում, կոչվում է սպորտ, իսկ երբ վագրն սպանում է մարդուն, կոչվում է դաժանություն: Դա է, իսկն ասած, հանցագործության և արդարության միջև եղած տարբերությունը:

 

Նրա համար, ով ոչինչ չգիտի, բայց կարծում է, թե գիտի ամեն ինչ, քաղաքական կարիերան ապահովված է:

 

Ժողովրդավարական ընտրությունների արդյունքում մեծաթիվ անիրազեկներից մնում են փոքրաթիվ կաշառվածները:

 

Առողջ ազգը ճիշտ այնպես չի նկատում իր ազգությունը, ինչպես առողջ մարդն իր ողնաշարը:

 

Պողոսին վճարելու համար Պետրոսին թալանող կառավարությունը կարող է չկասկածել Պողոսի աջակցությանը:

 

Հիմարների երկրում հանճարը աստված է դառնում. Բոլորը խոնարհվում են նրա առաջ, բայց ոչ ոք նրան չի լսում:

 

Յուրաքանչյուր հարբած նավապետ հույսը դնում է նախախնամության վրա, իսկ նախախնամությունը երբեմն հարբած նավապետի նավն ուղղում է դեպի ժայռերը:

 

Հանրածանոթ միջոցներով սահմնափակվող պետական գործիչը նման է կույրի շանը, որը հետևում է իր տիրոջը ուր էլ, որ նա գնա, քանի որ նրանց ճանապարհները նույնն են:

 

Հետաքրքիր չէ մարդուն կախելը, եթե նա դրա դեմ առարկելու ոչինչ չունի:

Բեռնարդ Շոու
 
 
 
Яндекс.Метрика