Երգիծանքի և հումորի մասին

 

Կատակը լարվածության թուլացում է, կատակը հանգստություն Է:

Արիստոտել

 

Կատակը շատ անգամ իբրև համեմ կգործածվի՝ դառն ճշմարտությունը մը մատչելի ընելու համար:

Արփիար Արփիարյան

 

Հումորը խոր զգացմունքի սրամտությունն է:

Ֆեոդոր Դոստոևսկի

 

Եթե մարդը կատակ չի հասկանում, կորած մարդ է:

Անտոն Չեխով

 

Կատակով ասված բանը մի լրջացրեք:

Պլավտիոս

 

ՈՒրիշի սրամտությամբ երկար չես զվարճանա:

Վովենարգ

 

Հումորը փրկագոտի է կյանքի ալիքներում:

Ռաբլե

 

Առանց հումորի ապրում են միայն հիմարները:

Պրիշվին

 

Երբ զվարճաբանը ծիծաղում է իր սրախոսության ժամանակ, սրախոսությունը կորցնում է իր արժեքը:

Ֆրիդրիխ Շիլլեր

 

Սրամտությունը տաղանդի պես բան է, ավելի լավ է այն չունենալ բոլորովին, քան ունենալ ոչ բավականաչափ:

Սոմերի

 

Հումորը լրջություն է՝ թաքնված կատակի ետևում:

Վեյս

Яндекс.Метрика