Կանանց և սիրո մասին




Այն, ինչ համեմված է սիրով, կպատշաճի յուրաքանչյուր ճաշակին:

Պլավտոս


Սիրվածը հաճախ կուրացնում է սիրողին:

Պլատոն


Չափից դուրս անկեղծորեն արտահայտված սերը հազվադեպ է փոխադարձություն հարուցում:
Մորուա



Սիրո վերքը կարող է բուժել միայն նա, ով այն հասցրել է:


Պուբլիոս Սիրոս


Ամուսնական միությունը մարդկային հասարակության առաջին աստիճանն է:

Ցիցերոն



Ամենաանտանելի մարդիկ իրենց հանճարեղ համարող տղամարդիկ են և իրենց անդիմադրելի համարող կանայք:

Ասելեն



Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարել:

Բալզակ



Կանանցից խնդրեք միայն այն, ինչ նրանք կարող են տալ:

Բարբե դՕրևիլյի



Այն կինը, որ երեխաներ չունի, չի կարող երջանիկ լինել. քիչ է սիրել, պետք է որ սերը սրբագործված լինի:

Զոլա




Կանայք չափազանց կարեկից են, գթասիրտ ու վշտակից, նրանք գեղեցիկը գերադասում են օգտակարից:

Կանտ



Տղամարդը հաճույք է ստանում այն երջանկությունից, որը վայելում է, կինը՝ երջանկությունից, որը շնորհում է:

Լակլո




Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում:

Հիպել


Մի հարցում տղամարդիկ և կանայք, անպայման, համերաշխ են. և՛ նրանք, և՛ մյուսները կանանց չեն վստահում:

Մենքեն




Կանայք անկեղծորեն կարծում են, թե զարդարվում են կա՛մ մեր, կա՛մ իրենց սեփական հաճույքի համար: Իրականում նրանք

զարդարվում են, որպեսզի զարմացնեն միմյանց:

Միոմանդր




Կինը կարող է երբեմն խոստովանել իր մեղքերը, բայց ես չգիտեմ մի կնոջ, որն ընդունած լինի իր թերությունները:

Հենրի Շոու




Ամենաուժեղ ջուրն աշխարհում կանացի արցունքներն են:

Ջոն Մորլի




Տղամարդիկ կարողանում են ատել, կանայք՝ միայն զզվանք ապրել: Վերջինն ավելի սարսափելի է:

Անրի Ռենյե




Տղամարդիկ ոչ միշտ են սիրում նրան, ում գնահատում են, կանայք գնահատում են միայն նրան, ում սիրում են:

Սանյալ Դյուբե




Կնոջը երբեք չի կարելի զինաթափել հաճոյախոսությամբ, տղամարդուն միշտ կարելի է:

ՈՒայլդ



Բնությունը կնոջն ասել է՝ գեղեցիկ եղիր, եթե կարող ես. իմաստուն եղիր, եթե ցանկանում ես, բայց շրջահայաց պարտավոր ես լինել:

Բոմարշե



Կանացիությունը բնության պարգևած այն զենքն է, որով ամենաթույլ կինը ստրկացնում է աշխարհի ամենաուժեղ տղամար դուն:

Մետաքսե



Այն կինը, որը ջանում է նմանվել տղամարդուն, նույքան այլանդակ է, ոևքան կանացի տղամարդը:

Լև Տոլստոյ



ՈՒզում եք իմանալ աղջկա թերությունները, նրան գովեք ընկերուհիների մոտ:

Բենջամին Ֆրանկլին



Տղամարդու հաստատակամությունը կարող է ձանձրացնել, կնոջ հաստատակամությունը՝ երբեք:

Օնորե դը Բալզակ



Կինը պարտավոր է ավելի պարկեշտ լինել, աչքի լույսի պես պահել իր անարատությունը և ոչ մի գնով թույլ չտալ այն պղծել:

Բոկաչչո



Բոլոր ցավերին բժշկություն կա, կնոջ անզգամությանը՝ բոլորովին:

Դեմոկրիտ

 

Яндекс.Метрика