Ազատության մասին




Ազատությունը հնարավոր է միայն այն երկրում, որտեղ իրավունքն իշխում է կրքերին:

Ժան Լակորդեր



Չկա մարդ, որն ազատություն չսիրի, սակայն արդարամիտն այն պահանջում է բոլորի համար, անարդարամիտը՝ միայն իր համար:

Բյոռնե



Ազատությունը երբեք չի շնորհվիլ. այն կամ կխլվի քաջությամբ, կամ կվաստակվի ջանք ու ճիգով: Շնորհված ազատությունը, ինչ- պես և ստացած փողը, շատ վատ գնահատվում է և շատ շուտ կորցվում:

Ռափայել Պատկանյան



Բանտարկյալը փախուստի մասին ավելի շատ է մտածում, քան բանտապանը՝ փականքների:

Ստենդալ



Դու ստրուկ ես՝ անկարող ես ընկեր լինել: Դու բռնակալ ես՝ չես կարող ընկեր ունենալ:

Նիցշե



Բռնությունն ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է:

Ժան Ժակ Ռուսո



Ազատություն՝ նշանակում է պատասխանատվություն, ահա՝ ինչու շատերը վախենում են նրանից:

Բերնարդ Շոու



Երբ լսում եմ՝ ինչ-որ մեկը պաշտպանում է ստրկությունը, իմ մեջ խիստ ցանկություն է առաջանում ստիպել նրան ապրելու այդ վիճակը:

Աբրահամ Լինկոլն



Չկա ավելի ամոթալի ստրկություն, քան կամավոր ստրկությունը:

Սենեկա


Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно