Հարստության մասին




Ով սարսափում է աղքատությունից, նա արժանի չէ հարստության:

Վոլտեր



Հարստության մեջ սիրտը պնդանում է ավելի արագ, քան ձուն եռացող ջրում:

Բյոռնե



Ով կարողանում է բավարարվել քչով, նա հարուստ է:

Կ. Գոլդոնի



Ամենամեծ հարստությունը ագահության բացակայությունն է:

Սենեկա



Անկուշտ հարուստը աղքատներից ամենաաղքատն է:

Էրազմ Ռոտերդամցի



Բոլորից հարուստը տնտեսող մարդն է, բոլորից աղքատը՝ ժլատը:

Ն. Շամֆոր



Ինչը գեշ ճանապարհով է ձեռք բերվել, գեշ ճանապարհով էլ կծախսվի:

Պլավտիոս



Ժլատ հարուստը կատարյալ աղքատ է:

Պուբլիոս Սիրոս



Հարուստները հարստանում են, աղքատները՝ շատանում:

Բալզակ



Պետք չէ ձևացնել, թե դու ավելի հարուստ ես, քան իրականում:

Լեսսինգ



Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно