Հայրենասիրության մասին




Աշխատիր առյուծի հետքեր թողնել ցեղիդ պատմության մեջ, և բնա'վ մի' մտածիր այն մասին, թե մի օր աղվեսը կարող է իր ապականությունը փռել թողածդ հետքերի վրա:

Գարեգին Նժդեհ




Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում:

Ջորջ Բայրոն



Ավելի լավ է չոր հաց՝ սեփական տանը, քան բազում կերակուրներ՝ օտար սեղանից:

Արետինո



Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:

Բելինսկի



Ով հայրենիքի համար ամեն ինչ չի անում, ոչինչ չի անում:

Բյոռնե



Կա հանցագործություն, որ չի ներվում, դա հայրենիքին դավաճանելն է:

Բուաստ



Իմ երկրի լույսը, իմ երկրի երկինքը կամացուկ ինձ ետ են կանչում:

Ռաբինդրատ Թագոր



Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ



Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը:

Մովսես Կաղանկատվացի



Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի:

Լուկիանոս



Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ:

Համան



Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը: Այդ մարմինը հայրենիքն է;

Մուրացան



Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է:

Նապոլեոն Բոնապարտ



Հայրենիքին դավաճանելու համար հարկավոր է հոգու արտակարգ ստորություն:

Չերնիշևսկի



Միայն դատարկամիտ մարդիկ չեն զգում հայրենիքի գեղեցիկ ու վեհ զգացումը:

Պավլով



Օտարի հողին մի՛ հետամտիր, բայց քո երկիրն էլ նոցա մի՛ մատնիր:

Ռափայել Պատկանյան



Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:

Տուրգենև



Հայրենիքը սիորւմ ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է:

Սենեկա



Ով իր հայրենիքը չի սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու:

Րաֆֆի



Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակը անմար պահելն է:

Հովհաննես Իսակով



Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно