Խորհուրդների և խրատների մասին




Մարդիկ ոչ մի բան այնպես զզվանքով չեն ընդունում, ինչպես խորհուրդները:

Ժոզեֆ Ադիսոն



Լավ խորհուրդն ընդունել, նշանակում է մեծացնել սեփական հնարավորությունները:

Վոլֆգանգ Գյոթե



ՈՒնկնդրեք նրանց խորհուրդներին, ովքեր շատ գիտեն, բայց ամենից առաջ նրանց, ովքեր սիրում են ձեզ:

Գրաֆ



Ամենից դժվարն ինքն իրեն ճանաչելն է, ամենից հեշտը՝ ուրիշներին խորհուրդ տալը:

Թալես Միլեթացի



Տարբեր ճանապարհներով գնացող մարդիկ իրար խորհուրդներ տալ չեն կարող:

Կոնֆուցիոս



Եթե աղվեսն սկսում է քարոզներ կարդալ, պահպանի՛ր սագերին:

Ջորջ Հերբերտ



Խորհուրդ տալ հիմարին, նույնն է, թե հայելի տալ կույրին:

Վիլհելմ Մյուլլեր



Եթե խորհուրդը լավն է, կարևոր չէ թե ով է այն տվել:

Թոմաս Ֆուլեր



Яндекс.Метрика