Ծաղրի, ծիծաղի մասին



Ծաղրը պիտի կծի ոչխարի, այլ ոչ թե շան պես:

Բոկաչչո



Ծաղրին պետք է հակադրել անտարբերությունը, իսկ երբեմն էլ բարեհոգությունը:

Շարլ Դյուկլո



Եթե կուզիս, որ դադրիմ զքեզ ծաղրելե, դադրե ծաղրելի ըլլալե:

Հակոբ Պարոնյան



Ծաղրը ինքնասիրության փորձություն է:

Լ. Վովենարգ



Նուրբ ծաղրը փուշ է, որի մեջ ծաղկի բուրմունքից ինչ-որ բան է մնացել:

Ս. ՈՒդետո



Կորած է այն օրը, որի ընթացքում ոչ մի անգամ չես ծիծաղել:

Ժան Գյույո



Հիմար ծիծաղից ավելի հիմար բան չկա:

Կատուլոս



Ծիծաղը արև է, նա մարդկային դեմքից հեռացնում ձմեռը:

Հյուգո



Մարդու մասին կարելի է դատել ըստ այն բանի, թե ինչի վրա է նա ծիծաղում:

Միգներ



Ծիծաղելը մեղսագործություն չէ, ծիծաղը խելքի մանկաբարձուհին է:

Կարլ Մարքս



Ծիծաղը մարդասիրություն է:

Լև Տոլստոյ



Ծիծաղը ուժ է, որին ստիպված են ենթարկվել այս աշխարհի մեծերը:

Էմիլ Զոլա

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно