Վախի և վախկոտության մասին



Վախը, տրտմությունը և բարկությունը մահաբեր հիվանդության պատճառ են:

Ամիրդովլաթ Ամասիացի


Ոչինչ չկա վախից ավելի սարսափելի:

Բեկոն


Երբեմն աղետի հանդեպ ունեցած վախն ավելի մեծ աղետի է հասցնում:

Բուալո


Վախկոտությունը երբեք չի կարող բարոյական լինել:

Գանդի


Վախկոտը սպառնալիքներ է տեղում միայն այն ժամանակ, երբ վստահ է, որ անվտանգության մեջ է:


Գայլը, թեկուզև միայնակ, սարսափելի է ոչխարների մի ամբողջ հոտի համար:

Գյոթե


Չպետք է թույլ տալ, որ վախը թելադրի խելքին:

Դանթե Ալիգիերի


Վախկոտությունը շատ վնասակար է, որովհետև այն արգելակում է, որ կամքը օգտակար գործողություն կատարի:

Ռենե Դեկարտ


Վախը շողոքորթություն է ծնում:

Դեմոկրիտ


Վախը թերահավատության նշան է:

Եղիշե


Ով վախենում է մահից, նա արդեն չի ապրում:

Զեյմե


Վախկոտությունն իր ծաղկման շրջանում վերածվում է դաժանության:

Իբսեն


Փախուստի ժամանակ, սովորաբար, ավելի շատ զինվորներ են զոհվում, քան ճակատամարտում:

Լագերլիոֆ


Վախի պատճառն անհայտությունն է:

Տիտոս Լիվիոս


Կյանքի ոչ մի պարագայից մի՛ վախիր,

Ինչ կա, կանցնի. զուր ներկայից մի՛ վախիր,

Այս մի կանխիկ վայրկյանն ուրախ վայելիր,

Անցյալն անցավ, ապագայից մի՛ վախիր:

Օմար Խայամ


Ամեն վախկոտ ստախոս է, բայց ոչ հակառակը:

Կանտ


Սարսափը մե՛րթ թևեր է տալիս ոտքերին, մե՛րթ դրանք գամում է գետնին:

Մոնտեն


Գնահատման հարցերում վախը վատ խորհրդատու է:

Պլինիուս Կրտսեր


Վախկոտները մի քանի անգամ են մեռնում, քաջերը՝ մեկ անգամ:

ՈՒիլյամ Շեքսպիր


Վախը՝ ահա միակ բանը, ինչից մենք պիտի երկյուղենք:

Ֆրանկլին Ռուզվելտ


Ով վախկոտությամբ է խնդրում, մերժում է հայցում:

Սենեկա


Վախկոտների հոգում երջանկության համար տեղ չկա:

Սերվանտես


Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է:

Պուբլիլիոս Սիրոս

Ով շատերի համար սարսափելի է, նա պետք է շատերից վախենա:

Սոլոն


Վախը արատների ամենաառատ աղբյուրն է:

ՈՒշինսկի


Ով փրվել է խեղդվելուց, նա խաղաղ ջրից էլ կվախենա:

Օվիդիոս


Նա, ով վախենում է ձեզանից, կատի ձեզ:

Թոմաս Ֆուլեր

Яндекс.Метрика