Ստախոսության մասին

Մարդուն ստորացնում է հատկապես սուտը:

Օնորե դը Բալզակ


Լռելը երբեք ուշ չէ, եթե գիտես, որ սուտ ես խոսում:

Դյումա որդի


Ստում են միայն սրիկաները:

Դոստոևսկի


Սուտն իր մշտական ուղեկիցն ունի՝ խորամանկությունը:

Ջոն Լոկ


Սուտը նման է ձնագնդու. որքան երկար գլորես, այնքան կմեծանա:

Լյութեր


Ստում է ոչ միայն նա, ով հակառակ իր իմացածի է խոսում, այլ նաև նա, որ հակառակ իր չիմացածի է խոսում:

Նիցշե


Ստախոսը ստում է նաև այն ժամանակ, երբ դրա համար առիթ չկա. ասում է ուղղակի սովորույթի ուժով:

Սենեկա


Մարդկանց խաբելն այնքանով է վտանգավոր, որ ի վերջո սկսում ես խաբել ինքդ քեզ:

Էլեոնորա Դուզե


Ստախոսին մենք չենք հավատում նույնիսկ այն ժամանակ, երբ նա ճշմարտություն է ասում:

Ցիցերոն


Մի սուտը մի այլ սուտ է ծնում:

Տերենտիոս


Ստախոսը պետք է լավ հիշողություն ունենա:

Քվինտիլիանոս


Այն, ինչ ճշմարիտ է, բարի է, բայց ամեն մի բարի բան ճշմարիտ չէ, որովհետև երբեմն պատահում է, որ սուտն էլ է բարի լինում:

Դավիթ Անհաղթ


Սուտը վատ օգնական է:

Կրուպսկայա


Սուտը նման է յուղի. սահում է ճշմարտության վրայով:

Հենրիկ Սենկևիչ

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно